2024 թվականի հուլիսի 1-ից` մինչև 2011 թվականի հուլիսի 28-ը թողարկված ոչ էլեկտրոնային (լամինացված) նույնականացման քարտերը կչեղարկվեն։ Վաղվանից՝ մարտի 15-ից, քաղաքացիները լամինացված նույնականացման քարտերը կարող են անվճար փոխարինել ID քարտով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
«Մինչև 2011 թվականի հուլիսի 28-ը թողարկված ոչ էլեկտրոնային (լամինացված) նույնականացման քարտը էլեկտրոնային նույնականացման քարտով (ID քարտ) անվճար փոխարինելու համար կարող եք դիմել ողջ երկրի տարածքում գտնվող արդարադատության տներ և արդարադատության շարժական տներ»,- դիմել է արդարադատության նախարարությունը քաղաքացիներին։
Անցած տարեվերջին խորհրդարանը արագացված կերպով անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելու կարգի մասին օրենքում փոփոխություն է ընդունել, որի հիման վրա ոչ էլեկտրոնային անձը հաստատող փաստաթուղթը պետք է չեղյալ համարվի և փոխարինվի ID քարտերով։ Բացի այդ, օրենքը սահմանել է, որ ոչ էլեկտրոնային նույնականացման քարտեր ունեցողներին տրվող Վրաստանի քաղաքացու նոր վկայականներին կգրանցվի համապատասխան անձի նույն նույնականացման տվյալները։
Ոչ էլեկտրոնային նույնականացման քարտերը ID քարտերով փոխարինելու պատճառ է նշվել ընտրական ընթացակարգերը, մասնավորապես, էլեկտրոնային միջոցներով ընտրությունների անցկացման ներդրումը, որը կապված է ID քարտով քվեարկության հետ։
Օրենսդրական փոփոխությունների հեղինակները հայտարարել են, որ գոյություն ունեն Վրաստանի քաղաքացիների տասնյակ հազարավոր գործող ոչ էլեկտրոնային վկայականներ, որոնք դեռևս պատկանում են ընտրողներին և որոնց վավերականությունը ցմահ է կամ 20 տարի։
