Խաշուրիի մունիցիպալիտետում, Ցխրամուխիի վանքում հատկապես դաժանությամբ գործած խմբակային բռնաբարության և խմբակային կողոպուտի համար ձերբակալված երկու անձինք չեն ընդունում մեղադրանքը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 4 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 5 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
- 6 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
«Նրանք համաձայն չեն ներկայացված մեղադրանքի հետ։ Ինչ վերաբերում է այլ մանրամասներին, ձեռնպահ մնացին խոսելուց։ Նրանք օգտվել են օրենքով տրված լռության իրավունքից՝ խուսափելու ցուցմունքներ տալուց։ Որոշ մանրամասներ հրապարակելու համաձայնություն չունեմ։ Գործով կա տուժողի ցուցմունք»,- լրատվամիջոցներին ասել է հանրային փաստաբան Գիգա Ջեյրանաշվիլին։
Դատախազության տվյալներով՝ հետաքննությամբ պարզվել է, որ նոյեմբերի 25-ին Խաշուրիի մունիցիպալիտետի Ցխրամուխա գյուղում գտնվող եկեղեցու բնակելի խցում երկու անձ հարձակվել են միանձնուհու վրա և բռնության սպառնալիքներով գումար ու զարդեր պահանջել։ Մերժում ստանալուց հետո նշված անձինք նրա նկատմամբ ֆիզիկական բռնութուն են գործադրել և բռնությամբ խմբակային բռնաբարել են։ Ինչպես նաև, միանձնուհուց խլել են բջջային հեռախոսը, նորից ծեծել և թողել անգիտակից վիճակում։ Մեղադրյալները եկեղեցուց տարել են նվիրատվության արկղերը դրանցում եղած գումարով հանդերձ։
Ոստիկանությունը մեղադրյալներին բերման է ենթարկել նոյեմբերի 26-ին։ Նրանք մեղադրվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետով և 4-րդ մասի «ա» ենթակետով (բռնաբարություն, որը կատարվել է խմբով, տուժողի նկատմամբ առանձնակի դաժանությամբ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով և 3-րդ մասի «բ» ենթակետերով (ավազակություն, որը կատարվել է խմբով, ապօրինի մուտքով բնակարան (բնակելի խուց)), որը նախատեսում է պատիժ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:
Դատախազությունը պահանջում է մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը։
Վիրավոր միանձնուհին հոսպիտալացվել է։ Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։
