Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր երդմնակալությունից հետո հրամանագիր է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից Միացյալ Նահանգների դուրս գալու գործընթաց սկսելու մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Հրամանում ասվում է, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս կազմակերպությունից ԱՀԿ-ի կողմից Չինաստանում ծագած COVID-19 համաճարակի սխալ կառավարման և այլ համաշխարհային առողջապահական ճգնաժամերի, հրատապ բարեփոխումներ չընդունելու և ԱՀԿ-ին «անդամների ոչ պատշաճ քաղաքական ազդեցությունից» պաշտպանելու անկարողության պատճառով։
Բացի այդ, հրամանում ասվում է, որ ԱՀԿ-ն շարունակում է ԱՄՆ-ից պահանջել անարդարացիորեն ծանրաբեռնված վճարներ, որոնք անհամաչափ են այլ երկրների համեմատ։ Չինաստանի բնակչությունը 1․4 միլիարդ է, չորս անգամ ավելի, քան ԱՄՆ-ն, սակայն, համաձայն հրամանագրի՝ այն ԱՀԿ-ին գրեթե 90%-ով ավելի քիչ է վճարում, քան ԱՄՆ-ը:
Թրամփի գործադիր հրամանը հանձնարարել է ԱՄՆ կառավարությանը դադարեցնել ԱՀԿ-ի ֆինանսավորումն ու աջակցությունը։
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թալանել է մեզ, բոլորը թալանում են ԱՄՆ-ը։ Դա այլևս չի կրկնվի»,- ասել է Դոնալդ Թրամփը հրամանագիրը ստորագրելիս։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռ չի արձագանքել Թրամփի որոշմանը։ Հանրային առողջապահության փորձագետներն ասում են, որ դա կխաթարի ԱՄՆ-ի՝ որպես համաշխարհային առողջապահության առաջատարի դիրքը և կդժվարացնի հաջորդ համաճարակի դեմ պայքարը:
ԱՄՆ-ի դուրս գալը կտրուկ կնվազեցնի ԱՀԿ ֆինանսավորումը։ Reuters գործակալությունը գրում է, որ ԱՄՆ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպության ամենամեծ ֆինանսական աջակիցն է և փակում է նրա ընդհանուր ֆինանսավորման մոտ 18%-ը։ Կազմակերպության 2024-2025 թվականների բյուջեն կազմում է 6․8 միլիարդ դոլար։
Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին ստանձնել է ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը։ Սպիտակ տանը վերադառնալու առաջին օրը նա ստորագրել է տասնյակ գործադիր հրամաններ։ Դրանցից մեկը նախատեսում է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին անօրինական միգրացիայի հայտարարումը որպես ազգային արտակարգ իրավիճակ։
