Վրաստանի օդանավակայանների միությունը պետբյուջեից 23 մլն լարի կծախսի ներքին թռիչքների սուբսիդավորման համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի չվերթի մեկ նստատեղը պետությունը կֆինանսավորի գրեթե 115 դոլարով։ Երկու տարվա ընթացքում նախատեսվում է 26 560 տեղի համաֆինանսավորում։ Յուրաքանչյուր ուղևոր կարող է կրել առնվազն 15 կիլոգրամանոց ուղեբեռ։ Թռիչքը պետք է իրականացվի 40 տեղանոց ինքնաթիռով։ Այս պայմաններում Օդանավակայանների ասոցիացիան փնտրում է համապատասխան ծառայություն մատուցող ավիաընկերություն։ 8 միլիոն դոլար արժողությամբ մրցույթի շրջանակներում հայտերի ընդունումն ավարտվում է մայիսի 7-ին։
Ինչ վերաբերում է երկրորդ՝ 15 միլիոնանոց մրցույթին, ապա այստեղ համաֆինանսավորվելու են ներքին չվերթները 11 ուղղություններով։
Առնվազն 40 նստատեղ ունեցող ինքնաթիռները պետք է թռչեն Թելավի-Բաթումի-Թելավի, Թբիլիսի-Ամբրոլաուրի-Թբիլիսի, Թբիլիսի-Քութայիսի-Թբիլիսի, Թելավի-Քութայիսի-Թելավի, Թելավի-Ամբրոլաուրի-Թելավի, Թելավի-Թբիլիսի-Թելավի ուղղությամբ: Առնվազն 15 նստատեղ Մեստիա-Բաթումի-Մեստիա, Մեստիա-Քութայիսի-Մեստիա, Մեստիա-Թբիլիսի-Մեստիա, Մեստիա-Ամբրոլաուրի-Մեստիա ուղղություններով: Մեկ տարվա ընթացքում նախատեսվում է համաֆինանսավորել 47 760 տեղ։
Կառավարությունը Թբիլիսի-Թելավի-Թբիլիսի ուղղությամբ թռիչքը կֆինանսավորի 50 դոլարով, Թելավի-Բաթումի-Թելավի 129 դոլարով, Թելավի-Մեստիա-Թելավի ուղղությամբ՝ 187 դոլարով։
Այս երթուղիներով ևս ուղևորները կկարողանան տեղափոխել առնվազն 15 կիլոգրամ ուղեբեռ։ Մրցույթների ընդունման վերջնաժամկետը մայիսի 7-ն է։ Թռիչքները պետք է սկսվեն մրցույթում հաղթող ընկերության հետ պայմանագիր կնքելուց մեկ ամիս հետո, բացառությամբ Թելավիի օդանավակայանից թռիչքների։ Թելավիի օդանավակայանը դեռ չի գործում։ Նոր տերմինալի նախագծման մրցույթն ավարտվել է փետրվարին, իսկ թռիչքները նախատեսվում է սկսել 2025 թվականին։
Այս պահին ներքին թռիչքներ ունենք երեք ուղղություններով։ Նատախտարի-Մեստիա ուղղությամբ տոմսն արժե 90 լարի, Նատախտարի-Ամբրոլաուրի՝ 50 լարի, Մեստիա-Քութայիսի՝ 50 լարի: «Ակ-Էյր» ընկերությունը, որը տարիներ շարունակ ներքին ավիացիայի մենաշնորհատեր է, այս թռիչքներն իրականացնում է Նատախտարիի օդանավակայանից։ Նատախտարիի օդանավակայանն այլևս ներառված չէ նոր մրցույթներում։
Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ թռիչքի տոմսն արժեր 125 լարի։ Մինչև անցած տարեվերջ թռիչքներ էր իրականացնում «Ջորջիան Վինգս»-ը։
Ավիատոմսերի գինը մատչելի դարձնելու և ներքին զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով պետությունը 2014 թվականից սուբսիդավորում է ներքին չվերթները։
Էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլիի խոսքով՝ նոր, ժամանակակից տերմինալի կառուցումը նախատեսվում է նաև Սվանեթիում։ «Մեստիան ավելի լավ զբոսաշրջային ենթակառուցվածքի կարիք ունի, որպեսզի ավելի շատ զբոսաշրջիկներ այցելեն Վրաստանի այս գեղեցիկ հատվածը։ Ներքին ռեսուրսներն արդեն հատկացվել են, որպեսզի 2025 թվականին Մեստիայում էլ ունենանք նորացված ենթակառուցվածք»,- ապրիլի 3-ին խորհրդարանում իր ելույթի ժամանակ ասել է նախարարը։
Մեստիայում Թամար թագուհու անունը կրող օդանավակայանը բացվել է 2010 թվականին և ներառված է աշխարհի անսովոր դիզայնով ամենագեղեցիկ օդանավակայանների տասնյակում։ Ցուցակը կազմել է բրիտանական BBC հեռարձակող ընկերությունը։
