Վայմարի եռանկյունու անդամ երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ նշում են, որ Վրաստանի կառավարության գործողությունները դե ֆակտո պատճառ են դարձել երկրի՝ ԵՄ անդամակցության գործընթացի կասեցման համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
«Մենք՝ Վայմարի եռանկյունու անդամ երկրների արտաքին գործերի նախարարներս, ևս մեկ անգամ հաստատում ենք մեր աջակցությունը վրաց ժողովրդի բացարձակ մեծամասնության դեմոկրատական և եվրոպական նկրտումներին։
Մենք ցավում ենք Վրաստանի կառավարության գործողությունների համար, որոնք հանգեցրին Վրաստանի ԵՄ-ին անդամակցության գործընթացի փաստացի կասեցմանը, ինչպես հունիսի 27-ին հայտարարեց Եվրոպական խորհուրդը, որը ներկայացնում է ԵՄ անդամ 27 երկրների պետությունների կամ կառավարությունների ղեկավարներին։
Այդ ժամանակից ի վեր բացասական միտումը միայն վատթարացել է ռեպրեսիաների տագնապալի սպառնալիքով, այսպես կոչված «Թափանցիկության մասին օրենքի» ընդունմամբ, որը խարանում է ՀԿ-ներին, որոնք ստանում են իրենց ֆինանսավորման ավելի քան 20%-ը դրսից և պիտակավորում նրանց որպես օտարերկրյա ուժերի շահերի կրող, ԼԳԲՏ անձանց, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների իրավունքները սահմանափակող օրենսդրական վերջին փոփոխություններով և անկախ լրագրողների վրա հարձակումներով։
Բացի այդ, մենք աճող մտահոգությամբ նշում ենք ԵՄ-ի և նրա անդամ երկրների նկատմամբ ագրեսիվ հռետորաբանության ակտիվացումը։ Եվրամիությունը չի հանդուրժի վրացական իշխանությունների կողմից եվրոպական դիրքորոշումների և քաղաքականության մասին կեղծ նարատիվներ տարածելը։
Մենք կրկնում ենք մեր կոչը Վրաստանի կառավարությանը՝ փոխել իր ներկայիս գործողությունները։ Վտանգված են ԵՄ-Վրաստան հարաբերությունների և համագործակցության մասշտաբն ու խորությունը:
Մենք ակնկալում ենք, որ Վրաստանի կառավարությունը կապահովի առաջիկա ընտրությունների արդար և ազատ անցկացումը։ Մենք ակնկալում ենք, որ կհետևվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին, ներառյալ նախընտրական քարոզարշավի ազատ և անվտանգ անցկացումը։
Մենք հուսով ենք, որ Վրաստանի կառավարությունը վերստին պարտավորվելու է իրականացնել առաջնահերթ բարեփոխումները, որոնք պայմանավորված են երկրի՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակով։ Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել վրացական հասարակությանը եվրոպական ապագայի ճանապարհին։ Մեր ձեռքը մնում է պարզած»,- ասվում է հայտարարության մեջ։
Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտգործնախարարները հայտարարում են, որ շարունակում են ամրապնդել և աջակցել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։
