Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Վրաստանի կառավարությանը կոչ է անում թափանցիկորեն հետաքննել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ բացահայտված բոլոր խախտումները։ Սպիտակ տան կողմից տարածված հայտարարության մեջ Բայդենն ասում է, որ խորապես անհանգստացած է Վրաստանի վերջին ժողովրդավարական հետընթացով:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Միացյալ Նահանգները վաղուց կանգնած է վրաց ժողովրդի կողքին և աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրատլանտյան նկրտումներին։ Ահա թե ինչու ես խորապես անհանգստացած եմ երկրի վերջին ժողովրդավարական հետընթացով, ներառյալ օրենքների ընդունումը, որոնք պատճենում են ռուսական օրենքները, սահմանափակելով հիմնարար ազատությունները և անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար տարածքը:
Բոլորովին վերջերս Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցվել են վարչական ռեսուրսի չարաշահման, ինչպես նաև ընտրողներին ահաբեկելու և հարկադրելու բազմաթիվ դեպքեր։
Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց տեսակետը այս ընտրությունների անցկացման վերաբերյալ, որոնք անկախ միջազգային և տեղական դիտորդները չեն հայտարարել ազատ և արդար։
Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը թափանցիկորեն հետաքննել բոլոր ընտրախախտումները, չեղարկել այնպիսի օրենքներ, ինչպիսիք են «Օտարերկրյա ազդեցության մասին օրենքը», որը սահմանափակում է հավաքների և արտահայտվելու ազատությունը, և սկսել անհապաղ, ընդգրկուն երկխոսություն Վրաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ՝ ընտրական արդարության վերականգնման շուրջ։
Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խստորեն հարգել օրենքի գերակայությունը և հիմնարար ազատությունները, որոնք մնում են Վրաստանի եվրաատլանտյան ապագայի հիմքը», - ասված է Ջո Բայդենի հայտարարության մեջ։
Եվրամիությունը նույնպես կոչ է անում Վրաստանի իշխանություններին թափանցիկ հետաքննել ընտրությունների ընթացքում բացահայտված խախտումները։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և համապատասխան մարմինները պետք է հետաքննեն դիտորդների կողմից նշված խախտումները, ընտրողների ճնշումներն ու ահաբեկումները։
