Վրաստանում Եվրոպական միության դեսպան Պավել Հերչինսկին այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված ասել է, որ Եվրոպական միությունը ուշադիր հետևելու է ոչ միայն ընտրությունների օրվան, այլև ողջ ընտրարշավին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ մենք շատ ուշադիր հետևելու ենք ոչ միայն բուն ընտրություններին, ընտրությունների օրվան, այլև ողջ ընտրարշավին։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ կլինի հավասար ընտրական միջավայր, և բոլոր քաղաքական կուսակցությունները կունենան բավարար տարածք իրենց ծրագրերը ներկայացնելու համար, և առաջին հերթին բռնություն չի լինի, քանի որ բռնությունը բացարձակապես անընդունելի է ցանկացած ժողովրդավարական երկրում»,- լրագրողներին ասել է դեսպանը։
Պավել Հերչինսկին նշել է, որ ազատ և արդար ընտրությունները Եվրահանձնաժողովի կողմից հաստատված և ԵՄ անդամ երկրների կողմից սատարվող 9 քայլերից մեկն է։ Դեսպանի խոսքով՝ սա շատ կարևոր տարր է, որը կդիտարկվի մեծ ուշադրությամբ։
«Վրաստանի կառավարությունն արդեն պարտավորվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից երկարաժամկետ մոնիտորինգ խնդրել, և ես գիտեմ, որ ԵՄ անդամ բոլոր երկրներն աջակցում են դրան։ ԵԱՀԿ անդամ երկրների դեպքում ԵԱՀԿ-ն պատասխանատու է երկարաժամկետ դիտարկման համար, բայց ԵՄ անդամ երկրների միջև քննարկվում է, թե ինչպես կարող է ԵՄ-ն մասնակցել նաև ընտրությունների երկարաժամկետ դիտարկմանը»,- ասել է Հերչինսկին։
2023 թվականի դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը Վրաստանին շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ՝ պայմանով, որ երկրի կառավարությունը քայլեր կձեռնարկի 9 ուղղություններով։ Ազատ, արդար և մրցակցային ընտրական գործընթացի ապահովումը հատկապես 2024 թվականին՝ 9 պայմաններից մեկն է։ Պայմանների կատարումն անհրաժեշտ է անդամակցության բանակցություններ սկսելու փուլին անցնելու համար։
