Վրաստանի կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկում է հանրային դպրոցների տնօրենների հավակնորդների հավաստագրման գործընթացը։ Հավաստագրումը ներառում է երկու փուլ՝ թեստավորում և հարցազրույց: Հավաստագրման համար դիմորդների գրանցումը հնարավոր կլինի 2022 թվականի հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 4-ը ներառյալ, հետևյալ հղումով՝ https://directors.mes.gov.ge/:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Նախարարությունից հայտնում են, որ հավաստագրման գործընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն, և առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող Վրաստանի քաղաքացիները։
2020 թվականին հայտարարված տնօրենների հավակնորդների ընտրության մրցույթի շրջանակներում արդեն գրանցված անձինք վերագրանցման կարիք չունեն։
Տնօրենի հավակնորդների քննական ծրագիրը և թեստերի նմուշները հասանելի կլինեն հոկտեմբերի 24-ից https://directors.mes.gov.ge կայքում։
Հոկտեմբերի 26-ից տնօրենի հավակնորդները հնարավորություն կունենան https://el.ge կայքում վեբինարի ձևաչափով խորհրդատվություն ստանալ հետևյալ թեմաների մասին՝
- Դպրոցի տնօրենի չափանիշ,
- Կրթության որակի կառավարման մեխանիզմներ,
- Դպրոցի ռազմավարական պլանավորում և զարգացում,
- Դպրոցական ուսումնական պլանի մշակում,
- Դպրոցական ուսումնական պլանի իրականացում. աշակերտակենտրոն գործընթաց,
- Դպրոցական ուսումնական պլանի մոնիտորինգ և գնահատում,
- Մարդկային ռեսուրսների կառավարում և զարգացում,
- Մարդկանց և գործընթացների անվտանգություն,
- Նյութական և ֆինանսական ռեսուրսների կառավարում,
- Տեղեկատվական ռեսուրսներ և ռազմավարական հաղորդակցություն,
- Աշակերտների իրավունքների պաշտպանություն և նրանց աջակցության միջոցառումներ,
- Դպրոցական մշակույթի ձևավորում:
Հավաստագրմամբ հետաքրքրված անձինք կարող են կոնկրետ հարցեր ուղարկել directors@emis.ge էլ հասցեին:
Նախարարությունը տեղեկացնում է, որ հաճախ տրվող հարցերի վերլուծության հիման վրա 2022 թվականի հոկտեմբերի 30-ից դեկտեմբերի 16-ը պարբերաբար կանցկացվեն տեղեկատվական հանդիպումներ, որոնց օգնությամբ շահագրգիռ կողմերը կստանան համապարփակ տեղեկություն իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ։
