Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիրիխլո գյուղում`տաքսու վարորդ, 54-ամյա Շոթա Լորիայի խմբակային սպանության մեղադրանքով ձերբակալվել են 22-ամյա և 17-ամյա եղբայրներ։ Ոստիկանությունը փորձում է հայտնաբերել հանցագործության մեջ ներգրավված ևս մեկ անձի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 Դատարանը Նիկա Գվարամիայի նկատմամբ կալանք է կիրառել
Սպանությունը տեղի է ունեցել մայիսի 20-ին։ Իրավապահները հետաքննությունը սկսել են այն բանից հետո, երբ տաքսու վարորդի ընտանիքի անդամները իրենց հարազատի անհետացման վերաբերյալ դիմել են ոստիկանություն։
ՆԳՆ-ի տեղեկություններով՝ հետաքննությունը պարզել է, որ Ն.Ա.-ն, Ա.Ա.-ն և նրանց հետ ուղևորվող անձը Թբիլիսիից տաքսիով Մառնեուլի մեկնելիս մտադրվել են սպանել տաքսու վարորդին՝ մեքենան տիրանալու և դրամական օգուտ ստանալու նպատակով։ Մեղադրյալները վարորդին ստիպել են կանգնեցնել մեքենան, որից հետո նրան սպանել են։
«Հետքերը կոծկելու նպատակով սպանվածի մարմինը թաղել են Քվեմո Քարթլիի մունիցիպալիտետի գետերից մեկի ափին։ Մեղադրյալները ապօրինի ձեռք բերված մեքենայով գնացել են Մառնեուլիի մունիցիպալիտետ՝ իրենց տուն և մոտակայքում գտնվող սեփական արտադրամասում, հետքերը կոծկելու նպատակով, սկսել են հիշյալ մեքենան բաժանել մասերի»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Հետաքննությունն ընթանում է քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «ի» մասով, որը վերաբերում է խմբով կատարված կանխամտածված սպանությանը։ Հանցագործությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
