Մառնեուլիի Կաչագան գյուղում բնակվող Արիֆ Գոյուշովը, ով մեղադրվում է շան սպանության մեջ, դատապարտվել է նախնական կալանքի։ Դատախազությունից հայտնում են, որ հետաքննության արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 6-ին Կաչագան գյուղում մեղադրյալը փայտով դաժան ծեծի է ենթարկել շանը, որից հետո կենդանին սատկել է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 4 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 5 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 6 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի երրորդ մասով, որը վերաբերում է կենդանուն խոշտանգելուն, դաժան վերաբերմունքին կամ նրա մահվան պատճառ դարձած այլ բռնությանը։ Հանցագործությունը պատժվում է 1-ից 4 տարվա ազատազրկմամբ։
Շանը ծեծի ենթարկելու տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում։ Միջադեպի դեմ բողոքելու նպատակով նույն օրը Մառնեուլի են մեկնել կենդանիների պաշտպանները և ոստիկանությունից պահանջել ձերբակալել բռնություն գործադրողին։ Հունվարի 9-ին ոստիկանությունը ձերբակալել է մեղադրյալին։
Ամբաստանյալի փաստաբան Սուլեյման Իսմայիլովի խոսքով՝ իր պաշտպանյալը առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
«Ասում են՝ շունը սատկել է, բայց ապացույց չկա։ Շունը ողջ է և այս պահին գյուղում զբոսնում է։ Այս մարդուն ձերբակալել են առանց պատճառի։ Նրանք ոչ թարգմանիչ են բերել ոստիկանություն, ոչ էլ փաստաբանի հետ կապվելու հնարավորություն են տվել։ Նրան ձերբակալել են միայն տեսագրության հիման վրա»,- նշել է փաստաբանը։
Դատախազությունից հայտնում են, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հանցագործությունների մասով իրականացվում է խիստ քրեաիրավական քաղաքականություն։ Դատախազության նախաձեռնությամբ նախապատրաստվել է քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածում ներդրվելիք օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որի հիման վրա խստացվել է կենդանիների խոշտանգումների և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նախատեսված պատիժը։
