Վրաստանի պաշտպանության նախարարության Մառնեուլիի ռազմաբազայում մահացել է զինծառայող Զիադին Մամեդովը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Հետաքննությունը սկսվել է քրեական օրենսգրքի 115-րդ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ռազմական ոստիկանության վարչությունը զինծառայողի մահվան դեպքերով սովորաբար գործ է հարուցում նշված հոդվածով։
ՊՆ-ը ցավակցում է ժամկետային զինծառայողի մահվան կապակցությամբ և զորակցություն հայտնում նրա ընտանիքին։
«Հետաքննության շրջանակներում կատարվում են բոլոր անհրաժեշտ դատավարական և քննչական գործողությունները»,- հայտարարել են նախարարությունից։
Այս տարի սա զինծառայողի մահվան 3-րդ դեպքն է, որոնց առթիվ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով։
2024 թվականի հունվարի 11-ին Գորիի մունիցիպալիտետի Ախալշենի գյուղի մոտ գտնվող անտառում կախված վիճակում հայտնաբերվել է 41-ամյա կապրալ Իրակլի Ափրիամաշվիլին։ Փետրվարի 15-ին խմբակային բռնության և ինքնասպանության հասցնելու մեղադրանքով ձերբակալվել են մահացածի երեք աշխատակիցները։
Մայիսի 28-ին Գորիի մունիցիպալիտետում կրկին ինքնասպանության դեպք է գրանցվել։ Մասնավորապես, ՊՆ տեղեկատվության համաձայն՝ Պաշտպանության ուժերի զորամասերից մեկի տարածքում տեղակայված անցակետում առաջին կարգի շարքային, 19-ամյա Օմար Չալաբաշվիլին մահացու վիրավորվել է ինքնաձիգից արձակված կրակոցից։
Այս թեմայով՝
«Որդուս առողջ ուղարկեցի բանակ, մահացած վերադարձրին»․ ինքնասպանություն Պաշտպանության ուժերում
