87 տարեկան հասակում մահացել է վրացի երաժիշտ, կոմպոզիտոր և ուսուցիչ Վաժա Ազարաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Վաժա Ազարաշվիլին ծնվել է 1936 թվականի հուլիսի 13-ին Թբիլիսիում։ 1961 թվականին ավարտել է Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիան։ Նույն թվականից զբաղվել է ուսուցչական գործունեությամբ, եղել է Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի ուսուցիչ և պրոֆեսոր։ 1994 թվականին դարձել է Վրաստանի պետական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար։
Վաժա Ազարաշվիլին գրել է սիմֆոնիկ և էստրադային ստեղծագործություններ, երաժշտություն պիեսների և հեռուստատեսային ֆիլմերի համար։
Նա մի շարք հայտնի երգերի հեղինակ է, այդ թվում՝ Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբի հիմնի՝ «Դինամո, Դինամո»։
«Ես ֆանատիկ սեր ունեի ֆուտբոլի հանդեպ։ Հավանաբար այս սերը ստիպեց ինձ գրել դա: Երբ մերոնք Մոսկվայում 3:0 հաղթեցին Երևանի «Արարատին», չէի կարողանում քնել։ Հենց այդ ժամանակ ես գրեցի մեղեդին, Մորիս Փորխիշվիլին՝ խոսքերը, իսկ հետո «Իվերիան» ձայնագրեց»,- մի քանի ամիս առաջ տված հարցազրույցում հիշել է Վաժա Ազարաշվիլին։
Կոմպոզիտորին տարբեր ժամանակներում շնորհվել են արվեստի վաստակավոր արտիստի, Վրաստանի ժողովրդական արտիստի և Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչումներ։ Նա եղել է Պատվո շքանշանի ասպետ։
