Առցանց լրատվականները և Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան համատեղ հայտարարություն են տարածում իշխանությունների կողմից ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների նկատմամբ բռնությունների վերաբերյալ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Վրացական երազանքը» դեռ չի ընդունել ռուսական օրենքը և արդեն սկսել է ռեպրեսիվ մեթոդներ ազատ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների դեմ, որոնց նպատակը անկախ լրագրողների և ակտիվիստների նկատմամբ բռնությունն է։
Իշխանությունը փորձում է վախեցնել և վերացնել այն քաղաքացիներին և կազմակերպություններին, որոնք իրեն բացահայտում են լայնածավալ կոռուպցիայի, նեպոտիզմի, ոչ թափանցիկության, ռուսական ազդեցության աճի, համակարգային հանցագործությունների չհետաքննման և այլնի մեջ։
Ստեղծված իրավիճակը՝ իշխանության կողմից սպառնալիքներ պարունակող գործողություններն ու բռնության հրապարակային կոչերը մեզ խանգարում են լրագրողական գործունեություն ծավալել։
«Ցանկացած լրագրողի և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ցանկացած հանցավոր արարքի համար պատասխանատվություն է կրելու իշխանությունը»,- ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրում են՝
- Նեթգազեթի / Բաթումելեբի
- Ստուդիա «Մոնիտոր»
- Պուբլիկա
- Մթիս Ամբեբի / Վրաստանի լուրեր
- Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիա / Մեդիաչեքեր
- Հարավային դարպաս
- OC Media
- Chai-Khana
- Տաբուլա
- Jam-news
- on. ge
