Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկա Լոչոշվիլին Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» բանկի կողմից ազգային հավաքականին տրված 30 մլն լարիի մասին հարցին պատասխանել է, որ ֆուտբոլիստները «խաղում են ոչ թե փողի, այլ երկրի համար»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Չեմ կարծում, որ հարցը փողին է վերաբերում: Չեմ կարծում, որ որևէ մեկը մտածում է փողի մասին։
Վարչապետի ասածն ակնհայտորեն լավ ժեստ է, բայց մենք ոչ թե փողի, այլ մեր երկրի համար ենք խաղում։
Սա է մեր երկրի համար լավ արդյունքների հասնելու համար ամենակարևորը, ոչ թե փողը։ Կարծում եմ, որ բոլոր ֆուտբոլիստներն այդպես են մտածում»,- ասել է Լոչոշվիլին։
Բիձինա Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելուց հետո հայտարարեց, որ ենթախմբից դուրս գալու դեպքում ազգային հավաքականին 30 մլն կփոխանցի։ Բացի այդ, ենթախմբից դուրս գալուց հետո «Քարթու» հիմնադրամը յուրաքանչյուր հաջորդ խաղում հաղթելու համար ազգային հավաքականին կպարգևատրի հավելյալ 30 մլն լարիով։
Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պատմական արդյունքի հասավ։ Հունիսի 26-ին Պորտուգալիային հաղթելուց հետո Վրաստանը դուրս եկավ խմբից, իսկ հունիսի 30-ին 1/8 եզրափակչում կհանդիպի Իսպանիայի ընտրանու հետ։
