Էստոնիայից հետո Վրաստանի տասնյակ քաղաքացիներ պերսոնա նոն գրատա են հայտարարվել Լատվիայի և Լիտվայի կողմից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Ես Վրաստանի 16 քաղաքացու ավելացրել եմ Լատվիայի «պերսոնա նոն գրատա» ցուցակում և անժամկետ արգելել եմ նրանց մուտքը Լատվիա։ Այս որոշումն ընդունվել է Ներգաղթի մասին օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն», - գրել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն X հարթակում։
Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի խոսքով՝ 74 պաշտոնյայի մուտքը Լիտվա արգելվել է «Վրաստանում մարդու իրավունքների լուրջ խախտումների և բռնաճնշումների պատճառով»։
«Մենք աջակցում ենք Վրաստանի ժողովրդին ժողովրդավարության և եվրոպական ապագայի համար պայքարում», - ասում է Բուդրիսը:
Լիտվայի ԱԳՆ-ի տվյալներով՝ նոր պատժամիջոցների ենթարկված անձանց թվում են վրացի դատավորներ (որոնցից 7-ը Սահմանադրական դատարանի դատավորներ), դատախազներ և ոստիկաններ, այդ թվում՝ նրանք, ովքեր «կեղծ ցուցմունք են տվել լրագրող Մզիա Ամաղլոբելիի դեմ և նպաստել են նրա ապօրինի ձերբակալմանը»։
«Տիկին Ամաղլոբելին 38 օր հացադուլ է արել պաշտոնյաների կողմից վատ վերաբերմունքի պատճառով, և նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնում», - ասվում է Լիտվայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Բալթյան երկրներն այսօր՝ մարտի 3-ին, հայտարարել են նոր պատժամիջոցների վերաբերյալ իրենց որոշումների մասին։ Էստոնիայի կողմից պատժամիջոցների ենթարկվածների ցուցակում ընդգրկվել են վրացի դատավորներ, ոստիկաններ, դատախազներ և «Վրացական երազանքի» պատգամավորներ։
