Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրազեի որոշմամբ՝ Լատվիայի Հանրապետությունում պերսոնա նոն գրատա (անցանկալի անձ) է հայտարարվել Վրաստանի ևս 13 քաղաքացի։ Նրանց մուտքը երկիր արգելվել է անորոշ ժամանակով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Բայբա Բրազեն դեկտեմբերի 2-ին անցանկալի անձանց ցուցակում ներառել է Վրաստանի 13 քաղաքացու։
«Որոշումն ընդունվել է Մերձբալթյան երկրների հետ սերտ համագործակցության արդյունքում»,- հայտնել են Լատվիայի արտաքին գործերի նախարարությունից։ Պատժամիջոցների ենթարկված 26 անձանց ցուցակը չի հրապարակվել։
Մինչ այդ Էստոնիան պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի 25, իսկ Լիտվան 28 քաղաքացիների, այդ թվում՝ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։
Էստոնիան նաև վիզային պատժամիջոցներ է կիրառել Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավորների նկատմամբ, ովքեր քննել են եվրոպամետ ակցիաների ժամանակ ապօրինի ձերբակալվածների գործերը, ինչպես նաև Վրաստանի գլխավոր դատախազի նկատմամբ։
