Վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն (+102 կգ) դարձել է եռակի օլիմպիական չեմպիոն է։ Փարիզի Օլիմպիական խաղերում նա ընդհանուր առմամբ բարձրացրել է 470 կիլոգրամ և նվաճել ոսկե մեդալ։
Լաշա Տալախաձեն պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 210 և 215 կիլոգրամ, իսկ հրում վարժության ժամանակ՝ 247 և 255 կիլոգրամ։
Արծաթե մեդալը բաժին է հասել Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանին, իսկ բրոնզե մեդալը նվաճել է Բահրեյնի անունից հանդես եկող հայազգի Գոռ Մինասյանը։
Լաշա Տալախաձեն երեք անգամ անընդմեջ նվաճել է ոսկե մեդալ։ Նա նաև Ռիո 2016 և Տոկիո 2020 Օլիմպիական խաղերի հաղթող է։
Ներկայում Վրաստանն ունի երեք ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալներ են բերել նաև վրացի ձյուդոիստ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Լաշա Բեքաուրին և ազատ ոճի ըմբիշ Գենո Պետրիաշվիլին։ Արծաթե մեդալներ են նվաճել ձյուդոիստներ Տատո Գրիգալաշվիլին և Իլիա Սուլամանիձեն, իսկ բռնցքամարտիկ Լաշա Գուրուլին արժանացել է բրոնզե մեդալի:
