Բոլնիսիի մունիցիպալիտետի Նախիդուրի գյուղում` Մառնեուլի-Բոլնիսի ավտոճանապարհին, ավտոմեքենայի բախման հետևանքով երկու անչափահաս է զոհվել։ Միջադեպին հաջորդել է տեղացիների բողոքը։ Գյուղում մոբիլիզացվել է ոստիկանություն ու հատուկ ջոկատայիններ, սահմանափակվել է մեքենաների երթևեկությունը Մառնեուլի-Բոլնիսի ավտոճանապարհին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Տեղական InterPress.ge լրատվական գործակալությունը հայտնել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել ժամը 20։00-ի սահմաններում։ Դեռահասներին վրաերթի է ենթարկել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան։ Նրանցից մեկը տեղում մահացել է, իսկ մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվելուց հետո։
Գյուղացիները շրջել են շտապօգնության մեքենան։ InterPress.ge-ի փոխանցմամբ՝ շտապօգնությունը վթարի վայր է ժամանել ուշացումով։ Բացի այդ, տեղի բնակիչները ֆիզիկական բռնության են ենթարկել ավտովթարի մասնակից վարորդին։
«Մառնեուլի» համայնքային ռադիոյի տեղեկություններով՝ «Ավերսի» կլինիկայի մոտ նույնպես քաղաքացիներ են հավաքվել ու կոտրել բուժհաստատության ապակիները։
ՆԳՆ-ից հայտնում են, որ պարեկային ոստիկանության Քվեմո Քարթլիի գլխավոր բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդին՝ 2003 թվականին ծնված Թ.Չ.-ին։
«Հետաքննությամբ պարզվել է, որ նշված անձը իր ավտոմեքենայով չորս ուղևորների հետ երթևեկել է ճանապարհով, երբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարը, ինչի հետևանքով զոհվել է ճանապարհը ոտքով անցնող երկու դեռահաս է՝ նրանցից մեկը տեղում, իսկ մյուսը՝ բուժհաստատությունում»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Գործը քննվում է Քրեական օրենսգրքի 276 հոդվածով, որը ենթադրում է ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։
