Հանրապետական կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ և Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ջո Ուիլսոնը նախատեսում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ի պատասխան օրենքի նախագիծ ներկայացնել, որտեղ կքննարկվեն նաև հնարավոր պատժամիջոցները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, օրինագիծը պահանջում է, որ ԱՄՆ պետքարտուղարը զեկույց ներկայացնի Կոնգրեսին ոչ պատշաճ քաղաքական ազդեցության, կլեպտոկրատիայի, էլիտար կոռուպցիայի, պատժամիջոցներից խուսափելու և երկրի ներսում ռուսական հետախուզության լրտեսների մասին։
«Օտարերկրյա գործակալների օրենքի և ժողովրդավարության դեմ ավելի լայն հարձակման համար պատասխանատուները կարող են ենթարկվել պատժամիջոցների: Օրինագիծը նաև Վրաստանին հնարավորություն է տալիս ամրապնդել առևտրային, պաշտպանական և մշակութային կապերը ԱՄՆ-ի հետ, եթե նա փոխի իր ընթացքը:
Սա կարող է շրջադարձային լինել Վրաստանի ժողովրդավարական ապագայի համար, քանի որ նրա քաղաքացիները փորձում են կանգնեցնել ավտորիտար վերահսկողության գործիքը»,- ասվում է The Wall Street Journal-ում հրապարակված կարծիքում, որը Հելսինկյան հանձնաժողովը տարածել է X սոցիալական ցանցում։
Հելսինկյան հանձնաժողովը կոչ է արել «Վրացական երազանքին» ետ կանչել ռուսական օրենքը, և մայիսի 17-ին հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ այս օրենքի ընդունումը ազդարարում է իշխող «Վրացական երազանքի» կառավարության բացահայտ հակաարևմտյան շրջադարձը և Ռուսաստանի հետ մերձեցումը, ինչպես նաև այլ ավտորիտար ուժերի հետ, ինչպես՝ Չինաստանը:
«Կոնգրեսը և Պետդեպարտամենտը խոստացել են պաշտպանել և սատարել վրաց ժողովրդի ամուր և երկարատև ժողովրդավարական և եվրաատլանտյան ընտրությունը, այդ թվում՝ հնարավոր նպատակային անհատական վիզային արգելքների, ֆինանսական պատժամիջոցների, օգնության վերանայված փաթեթների և այլ միջոցների օգնությամբ: Թվում է, թե «Վրացական երազանքի» իշխանությունը դեմոկրատական և արևմտամետ բնակչությանը իրենց կամքին հակառակ քարշ է տալիս դեպի Մոսկվա և պատրաստ է այդ գործընթացում մեծ վնաս հասցնել երկրին»,- նշում են Հելսինկյան հանձնաժողովում։
Հունիսի 4-ին հանձնաժողովը Կոնգրեսում քննարկում կանցկացնի Վրաստանի ժողովրդավարության պաշտպանության և եվրոատլանտյան ընտրության վերաբերյալ։
Վրաստանի խորհրդարանն այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է մայիսի 14-ի լիագումար նիստում։ Օրինագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 30։ Մայիսի 18-ին նախագահը վետո է դրել օրենքի վրա։
