Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռոբին Դաննիգանի հայտարարությանը և պարզաբանել, թե ինչու է վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել այցելել ԱՄՆ, որի շրջանակներում նրանք պետք է քննարկեին ռազմավարական գործընկերության հարցեր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
«Վարչապետին ԱՄՆ են հրավիրել այն պայմանով, որ մինչ այցը Վրաստանի խորհրդարանը պետք է ժամանակավորապես դադարեցնի «արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկումը։ Պայմաններով այց կատարելը չի համապատասխանում գործընկերային ոգուն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա, ինչի կապակցությամբ ԱՄՆ դեսպանին մանրամասն պարզաբանում է ներկայացվել»,-հայտարարել են ԱԳՆ-ից։
Ամերիկայի Միացյալ Նահանգները անհանգստացած է «Վրացական երազանքի» նախաձեռնած նոր օրենքի առնչությամբ, որը Պետդեպարտամենտը անվանում է «կրեմլով ոգեշնչված» և կարծում է, որ այն կխաթարի ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները և կազդի Վրաստանի՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներին։
Դեսպան Դաննիգանը մայիսի 2-ին ասել է, որ Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները վերջերս հրավիրվել են ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու ռազմավարական գործընկերության և ԱՄՆ աջակցության վերաբերյալ ցանկացած հարց, սակայն վրացական կողմը մերժել է հրավերը:
Մայիսի 1-ին խորհրդարանն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ապրիլի 3-ին նախաձեռնված ռուսական օրենքը։ Քվեարկությունից երկու օր առաջ «Վրացական երազանքը» հակաակցիա էր կազմակերպել խորհրդարանի շենքի մոտ՝ ի պաշտպանություն ռուսական օրենքի, որի ժամանակ կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հանդես էր եկել հակաարևմտյան ուղերձներով։ Նա քննադատել է հասարակական կազմակերպություններին և նրանց անվանել դրսից ֆինանսավորվող «գործակալներ»։
Ռուսական օրենքը պահանջում է անկախ լրատվամիջոցներից և հասարակական կազմակերպություններից, որոնք գործում են միջազգային հիմնադրամների դրամաշնորհային աջակցությամբ և չեն վերահսկվում կառավարության կամ հարակից խմբերի կողմից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալներ:
Չնայած բազմահազարանոց բողոքի ակցիաներին և ռուսական օրենքը ետ կանչելու մասին միջազգային գործընկերների կոչերին, «Վրացական երազանքը» պատրաստվում է վերջնական ընդունել օրենքը։
