Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցն ընդդեմ ռուսական օրենքի՝ հեռանկար չի ունենա։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Կարծում եմ, որ այս դատը հեռանկար չի ունենա։ Անհնար է ուղղակի պնդել, որ թափանցիկությունը վատ է, իրավաբանորեն սխալ է: Դա ապացուցելն ուղղակի անհնար է։ Այս հայցի դրական կողմն այն է, որ Սալոմե Զուրաբիշվիլին սխալ է թույլ տվել՝ ճանաչելով Սահմանադրական դատարանի օրինականությունը։ Սալոմե Զուրաբիշվիլիին սահմանադրությունը խախտող հռչակած դատարանի օրինականությունը։ Սրանով նա խոստովանեց, որ երկիրն ունի սահմանադրություն խախտող նախագահ։ Նա ինքն է ընդունում այս փաստը, ինչը շատ լավ է։
Ինչ վերաբերում է հայցին, ապա ևս մեկ անգամ կասեմ, որ թափանցիկության դեմ ներկայացված հայցը որևէ իրավական կամ որևէ հեռանկար չի ունենալու»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել սահմանադրական հայցը, որով նախագահը, մինչ գործի վերաբերյալ որոշում կայացնելը, պահանջել է կասեցնել այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը։
69 էջանոց հայցում նախագահը պնդում է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը և դրա առանձին նորմերը հակասում են սահմանադրության վեց հոդվածներին, այդ թվում՝ 78-րդ հոդվածին, որը վերաբերում է երկրի «եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրմանը»։
Հայցում ասվում է, որ օտարերկրյա ֆինանսավորումը տրամաբանորեն չի ենթադրում, որ ֆինանսավորում ստացողը գտնվում է «օտար ազդեցության» տակ և բավարար չէ քաղաքացիական կազմակերպությունների և ԶԼՄ-ների դեմ սահմանափակող միջոցները արդարացնելու համար, հատկապես, երբ նման ֆինանսավորումն իրականացվում է միջազգային կազմակերպությունների կողմից, որոնց անդամ է Վրաստանը, կամ ցանկանում է անդամակցել:
Հասարակական և լրատվական կազմակերպությունները նույնպես Սահմանադրական դատարանում վիճարկել են ռուսական օրենքը և պահանջել կասեցնել այն։ Նրանց խոսքով՝ իրենք միաժամանակ պատրաստվում են բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Եթե Սահմանադրական դատարանը չկատարի հայցվորների պահանջները, ապա սեպտեմբերին ռուսական օրենքն ամբողջությամբ կգործարկվի։
