Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ցույցերի ժամանակ պետք է երևան ցուցարարների դեմքերը։ Նրա խոսքով՝ կառավարությունը կմտածի օրենսդրությունը փոխելու մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«ԵՄ երկրների մեծ մասում ցուցարարներին արգելված է կրել համապատասխան միջոցներ, օրինակ՝ դեմքը թաքցնելու միջոց։ Այս օրերի ընթացքում պարզվեց, որ այնտեղ եկած բռնի խմբերը, բռնի խմբերի անդամները, բռնի «նացերը», դիմակներ էին կրում հենց այն պատճառով, որ բռնության պատրաստակամություն ունեին։
Մենք, իհարկե, կմտածենք օրենսդրությունը բոլոր ուղղություններով փոխելու մասին, առաջին հերթին, եթե ինչ-որ մեկը պետք է ցույց տա իր դեմքը, սրանք բռնի «նացերն» են, ովքեր գնում են հանրահավաքների»,- ասել է Կոբախիձեն այսօրվա ճեպազրույցում։
Լրագրողը Իրակլի Կոբախիձեին հարցրել է, թե ինչու ոստիկանական ուժերի դիմակավորված ներկայացուցիչները չունեն նույնականացման նշաններ, և ինչու կառավարությունը չի փորձում փոխել ստեղծված իրավիճակը։ Կոբախիձեն կենտրոնացել է «Մթավարի արխիի» կողմից «բռնի» հատուկջոկատայինների ցուցակի հրապարակման վրա և ասել. «Ֆաշիստական ցուցակներն ապացուցեցին, որ համազգեստի վրա նույնականացման նշաններ դնելը կարող է նույնիսկ նպատակահարմար չլինել»։
Թբիլիսիում՝ Ռուսթավելիի պողոտայում, նոյեմբերի 28-ից բազմահազարանոց ցույցեր են ընթանում։ Քաղաքացիները բողոքում են Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը կասեցնելու «Վրացական երազանքի» որոշման դեմ։ Մեկ շաբաթվա ընթացքում ՆԳՆ-ն բազմիցս ցրել է ցույցը՝ օգտագործելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ՝ ձերբակալելով ավելի քան 300 ցուցարարների, որոնց մեծ մասը դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանական ուժերի կողմից։
Հատուկ քննչական ծառայությունում ոստիկանության կողմից բռնության 319 հաղորդում է ստացվել։ Նախաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասի «Բ» ենթակետով և 154-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչը նշանակում է ոստիկանի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահում և ծառայողական կարգավիճակն օգտագործելով լրագրողի մասնագիտական գործունեությանը ապօրինի միջամտություն։
Գործնականում անհնար է բացահայտել բռնության մեջ ներգրավված հատուկ ջոկատայիններին և դիմակավորված այլ անձանց։
