Վրաստանի Ազգային բանկի (ՎԱԲ) որոշմամբ՝ առանց թոշակառուների անհատական համաձայնության արգելվում է կենսաթոշակներով ապահովված վարկերի գովազդը։ Նշված փոփոխությունը կտարածվի այն թոշակառուների վրա, որոնց եկամուտը սահմանվում է միայն կենսաթոշակով և/կամ պետական այլ սոցիալական նպաստներով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
ՎԱԲ-ի նոր որոշմամբ՝ առևտրային բանկերը չեն կարողանա գովազդել կենսաթոշակով ապահովված վարկերը, որոնց բովանդակությունը հաճախորդին կառաջարկի վարկ՝ կենսաթոշակային կամ այլ տեսակի սոցիալական ապահովության հիման վրա։
«Փոփոխության նպատակն է պաշտպանել այսպես կոչված խոցելի խմբերին՝ անտեղյակ որոշումներ կայացնելուց և գերվարկավորումից: Սա կնպաստի սպառողների համար ավելի հարմարեցված միջավայրի ստեղծմանը և նրանց իրավունքների պաշտպանության բարձր մակարդակի ներդրմանը»,- նշել են Ազգային բանկում։
Թոշակառուներին կենսաթոշակային վարկեր է առաջարկում «Լիբերթի բանկը», որը կրկին հաղթել է 2022 թվականին պետության կողմից հայտարարված մրցույթում և ստացել է հաջորդ 7 տարիներին կենսաթոշակ տրամադրելու իրավունք։
Ազգային բանկին ներկայացրած հաշվետվության համաձայն՝ շուրջ 360 հազար թոշակառու և սոցիալական նպաստ ստացող «Լիբերթի բանկից» կենսաթոշակային վարկեր է վերցրել։ 2023 թվականի երկրորդ եռամսյակում կենսաթոշակային վարկերի ընդհանուր պորտֆելը կազմել է 402 մլն լարի։
Անցյալ տարի հանրային պաշտպանը դիմել էր համապատասխան գերատեսչություններին՝ նվազեցնելու սոցիալական վարկերի տոկոսադրույքը։ Նրա տեղեկություններով, տոկոսադրույքի սահմանված չափի (30.69%) արդյունքում բանկին հետ վերադարձվելիք գումարը, ի վերջո, մոտավորապես 75%-ով գերազանցում է որպես վարկ ստացված սկզբնական գումարին։ Սոցիալական օգնություն ստացող յուրաքանչյուր անձ միջինը 1 100 լարիի վարկ է ստացել «Լիբերթի բանկից»։ 2023 թվականի հունվարից նման վարկերի տոկոսադրույքի առավելագույն սահմանը 26% է։
