Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովի կարծիքով՝ ռուսների կողմից Կախովկայի հիդրոէլեկտրակայանի պայթեցումը ռուսական ագրեսիայի սկզբունքորեն նոր փուլ է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
«Կրեմլի կեղծ գաղափարական կառույցը ամբողջությամբ և վերջնականապես փլվեց․ «Ազատագրել Ուկրաինային», «կռվել նացիստների դեմ», «վնասել միայն ռազմական օբյեկտներ» և այլ զառանցանքներ, մաքուր քարոզչություն ու կեղծ թեզեր... պատմությունից Ռուսաստանի ու Պուտինի անխուսափելի անհետացման սպասման մեջ՝ կեղծ դիմակներ այլևս պետք չեն»,- ասել է Դանիլովը Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստից հետո։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը բացահայտ հայտարարել է իր նպատակների մասին, որոնք ներառում են Ուկրաինայի կործանումը, ուկրաինացիների սպանությունը, տնտեսության և բնակչության համար կենսական կառույցների ոչնչացումը։
Այսօր կայացած Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստի վերաբերյալ Դանիլովը միայն ասել է, որ «ոչ ոք և ոչինչ, ոչ մի ռուս չի կարող կանգնեցնել Ուկրաինայի ազատագրումը, որի ժամանակը եկել է»։
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ հունիսի 6-ի գիշերը ռուսական օկուպացիոն ուժերը պայթեցրել են Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը, որը գտնվում է Խերսոնի շրջանի բռնակցված մասում։ Կատարվածի հետևանքով Դնեպր գետում ջրի մակարդակը բարձրացել է ու հեղեղել բնակեցված տարածքները։ Ռուսական կողմը հերքում է միջադեպի հետ որևէ կապ և պնդում, որ ամբարտակը քանդվել է Ուկրաինայի կողմից հասցված հարվածների արդյունքում։
Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստից հետո հայտնի է դարձել, որ հեղեղումների գոտում հայտնվել է 80 բնակավայր։ Ընթացքի մեջ են խաղաղ բնակչության տարհանումը և խմելու ջրի մատակարարումը այն բնակավայրերին, որոնք մատակարարվել են Կախովկայի ջրամբարից։ Նիստում հայտարարվել է, որ Դնեպրում առնվազն 150 տոննա շարժիչային յուղ է թափվել, և ավելի քան 300 տոննա թափվելու վտանգ կա։
Դնեպրի վրա գտնվող Կախովկայի հիդրոէլեկտրակայանը կառուցվել է անցյալ դարի 50-ական թվականներին։ Այն գտնվում է Խերսոնի շրջանում՝ Նովա Կախովկա քաղաքից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ մինչ ռուսական ներխուժումը տարածաշրջանում բնակվում էին հարյուր հազարավոր մարդիկ, որոնցից տասնյակ հազարները դեռ տեղում են։
Կախովկայի ջրամբարը միլիոնավոր մարդկանց համար խմելու ջրի աղբյուր էր և ոռոգման ջուր էր ապահովում ֆերմերներին և տնտեսություններին:
Նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ աշխարհը պետք է արձագանքի Ռուսաստանի կողմից կազմակերպված էկոցիդին։ Ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահը, Ռուսաստանը պայքարում է կյանքի, բնության և քաղաքակրթության դեմ, նա պետք է լքի ուկրաինական հողը և լիովին պատասխանատվության ենթարկվի ահաբեկչության համար։
