Սեպտեմբերի 14-ից Կատարի ՆԳՆ-ը ճանաչել է Վրաստանում տրված վարորդական իրավունքի վկայականները։ Վրաստանի քաղաքացիները, որոնք ունեն Կատարում կացության իրավունք, կկարողանան փոխել Վրաստանի վարորդական իրավունքը և ստանալ համապատասխան կարգի Կատարի վարորդական իրավունք՝ առանց լրացուցիչ թեստավորման կամ պարտադիր ուսումնական կուրսի:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
Ինչ վերաբերում է Կատարում զբոսաշրջության նպատակով գտնվող Վրաստանի քաղաքացիների կողմից Վրաստանում տրված վարորդական իրավունքի օգտագործմանը, ապա Վրաստանում տրված վարորդական իրավունքի սեփականատերը պետք է ունենա նաև երկրի համապատասխան գործակալության կողմից տրված այսպես կոչված միջազգային վարորդական իրավունքի վկայական, որը նա կկարողանա օգտագործել Կատար ժամանելուց հետո 3 ամսվա ընթացքում։
Հետաքրքրված քաղաքացիները պետք է դիմեն Կատարի ճանապարհային վարչության կենտրոնական գրասենյակ՝ վարորդական իրավունքը փոխելու համար։
Վրաստանի և Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թվականի մարտի 16-ին։ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ 2012 թվականի նոյեմբերի 1-ին Կատարում բացվել է Վրաստանի դեսպանությունը, իսկ 2013 թվականի օգոստոսին՝ Վրաստանում Կատարի դեսպանատունը։ 2018 թվականին Վրաստանի և Կատարի կառավարությունների միջև ստորագրվել է զբոսաշրջության ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր։
Որպես զբոսաշրջային ուղղություն՝ Վրաստանը հատկապես հայտնի է Կատարում։ Դրան նպաստում է առանց վիզայի ռեժիմը և Դոհայի և Թբիլիսիի միջև ամենօրյա ուղիղ չվերթները։
