Վրաստանի կառավարության որոշմամբ հոկտեմբերի 27-ը՝ Իակոբ Գոգեբաշվիլիի ծննդյան օրը, հայտարարվել է որպես Ուսուցչի ազգային օր։ Կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարիի խոսքով, հասարակության և կրթական համակարգի զարգացման գործում ունեցած առանձնահատուկ ավանդի համար ամեն տարի վաստակաշատ ուսուցիչները կարժանանան ուսուցչի ազգային պարգևի՝ հատուկ ստեղծված կրծքանշանի և դրամական պարգևի՝ 10 000 լարիի չափով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Նախարարի պարզաբանմամբ՝ նախարարության սահմանած չափանիշներով կհավաքվեն այն ուսուցիչների պատմությունները, որոնք տարբեր ուղղություններով իրենց ուրույն ներդրումն ունեն աշակերտների, դպրոցական հասարակության կամ համայնքի զարգացման գործում։ Դրանից հետո հատուկ ստեղծված հանձնաժողովը, որին կմիավորեն տարբեր ոլորտների հայտնի մարդիկ, կբացահայտի տարվա լավագույն ուսուցիչներին։
Վրաստանում արդեն գործում է ուսուցչի ազգային մրցանակ, որը ստեղծվել է 2017 թվականին Կրթական կոալիցիայի, կրթության և գիտության նախարարության և Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի միջև ստորագրված հուշագրի հիման վրա։ Այս նախաձեռնությունը Վրաստանում իրականացվում է արդեն յոթերորդ անգամ և այն ուսուցիչների հանրահռչակմանն ուղղված գլոբալ՝ The Global Teacher Prize արշավի մի մասն է։
