Վրաստանի արդարադատության նախարարությունը Բաթումիում նոր Արդարադատության տան տարածքը վարձակալել է գործարար, խորհրդարանական ցուցակի անդամ Գիորգի Ճղոնիայի ընկերությունից, որը նվիրատվություն է արել «Վրացական երազանքին»։ «Բաթումի ցենտրալ» ՍՊԸ-ին պետբյուջեից տարեկան կտրամադրվի 704 880 լարի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Բաթումիում երկրորդ Արդարադատության տունը բացվել է հուլիսին։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ի տվյալներով՝ կառավարությունը Գիորգի Ճղոնիայից վարձակալել է ընդհանուր առմամբ 445 քմ տարածք և մեկ քառակուսի մետրի համար վճարում է 132 լարի։ Վարձակալության պայմանագիրը երեք տարով է և Գիորգի Ճղոնիայի ընկերությունը այս ընթացքում կստանա 2 114 640 լարի։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն օգոստոսի 15-ին Գիորգի Ճղոնիային ներկայացրել է որպես «Վրացական երազանքի» կուսակցության ցուցակի անդամ։ Գործարարը խորհրդարանական ընտրություններում լինելու է Քոբուլեթիում իշխող կուսակցության պատվիրակը։
«Բիզնեսն աջակցում է «Վրացական երազանքին», և դա, ի թիվս այլ բաների, արտահայտվում է նվիրատվությունների միջոցով։ Ինչ վերաբերում է կոնկրետ տարածք վարձակալելուն, Գիա Ճղոնիան տարածաշրջանի խոշորագույն գործարարներից է, հետևաբար, միանգամայն հնարավոր է, որ նման գործարք կնքվի, և դա կապ չունի նվիրատվությունների հետ»,- այսօր ասել է Կոբախիձեն։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» հետազոտության համաձայն՝ 2013 թվականից ի վեր Ճղոնիան և նրա բիզնես գործընկերները «Վրացական երազանքին» և իշխող կուսակցության կողմից սատարվող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին նվիրաբերել են ավելի քան 1 500 000 լարի, այդ թվում՝ այս տարվա հուլիսին՝ 135 000 լարի։ Ճղոնիայի ընկերությունները պետական գնումներից ստացել են շուրջ 350 միլիոն լարի, որից 15 միլիոնը՝ վերջին 9 ամիսներին։
