2024 թվականի մայիսի 7-ը, 8-ը և 10-ը հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն արդեն ստորագրել է կառավարության համապատասխան որոշումը։ Հանրային ծառայություններում աշխատողների արձակուրդները կսկսվեն մայիսի 3-ից և կշարունակվեն մինչև երկուշաբթի՝ մայիսի 13-ը:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 2 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 3 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 6 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
Փաստաթղթի համաձայն՝ վարչական մարմինը իրավասու է, ըստ անհրաժեշտության, իր իրավասության սահմաններում որոշել այն ծառայություններն ու սպասարկումները, որոնց չեն վերաբերի հրամանագրով սահմանված ոչ աշխատանքային օրերը։
Բացի այդ, որոշումը չի վերաբերում Վրաստանի Ազգային բանկի վերահսկողության տակ գտնվող անձանց առջև կատարվելիք ֆինանսական պարտավորություններին, ինչպես նաև պետական գնումների հետ կապված գործունեությանը և պետական գնումների վեճերի քննարկման խորհրդի գործունեությանը:
Վրաստանի Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ Զատկի օրերը՝ Ավագ ուրբաթ, Ավագ շաբաթ և երկուշաբթի՝ Ննջեցյալների հիշատակի օրը, ոչ աշխատանքային օրեր են։ Այս օրերը համընկնում են մայիսի 3-ին, 4-ին և 6-ին։ Մայիսի 9-ը՝ Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը նույնպես ոչ աշխատանքային օր է։
Այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» կրկին օրակարգ բերեց այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքը, ապրիլի 15-ից Թբիլիսիում ամեն օր հանրահավաքներ են անցկացվում՝ «Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին» կարգախոսով։ Հատկապես բազմամարդ էր ապրիլի 28-ի ցույցը, որին տասնյակ հազարավոր մարդիկ էին մասնակցում։
