«Երկրում հեղաշրջում անելու փորձ է կատարվում դրսից։ Դրա օրինակն են թեկուզ այն օտարերկրացիները, ովքեր եկել են ու գնացել ուղիղ հանրահավաքին։ Ես չգիտեմ սրանից ավելի մեծ լյուստրացիա և ցուցադրություն այն բանի, թե ինչ ենք մենք ասում»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն՝ անդրադառնալով ընդդեմ ռուսական օրենքի ակցիային եվրոպական երկրների արտգործնախարարների ելույթին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 2 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 3 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 4 FTM. «Իմեդի»-ի սեփականատեր Իրակլի Ռուխաձեի չորս բիզնեսները գրանցված են Նիդերլանդներում
- 5 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 6 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
Այն բանից հետո, երբ լրագրողը նշել է, որ խոսքը «երկրի չորս բարեկամ արտգործնախարարների» մասին է, Կալաձեն շարունակել է.
«Սա բարեկամություն չէ։ Սա ուղիղ թշնամանք է, երկրում բևեռացում հրահրելու փորձ։
Ամեն ինչ պետք է իր անունով կոչենք, վերծանել ենք, թե ովքեր են կանգնած այս գործողությունների հետևում, ովքեր են արմատական խմբավորումները, ովքեր են դոնորները, որտեղից են ֆինանսավորվում և այլն։ Ամեն ինչ պարզ է ու հասկանալի»։
Բացի այդ, Կալաձեն նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին բռնություն հրահրող է անվանել։
Մայիսի 15-ին Վրաստան են այցելել Լիտվայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լատվիայի արտաքին գործերի նախարարները։ Նրանք հանդիպել են նախագահի, խորհրդարանի նախագահի, վարչապետի, ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
«Քաղաքական բևեռացումը չպետք է լուծվի պարզապես այլընտրանքային տեսակետների արգելքով։ Նման մեթոդները երբեք չեն կարող համատեղելի լինել ԵՄ անդամակցության հետ, և ես դա հստակ կրկնել եմ մեր հանդիպման ժամանակ»,- վարչապետի հետ հանդիպումից հետո ասել է լիտվացի դիվանագետ Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
Օրվա վերջում արտգործնախարարները լրագրողների համար ասուլիս են հրավիրել, ապա Ռուսթավելի պողոտայում միացել՝ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի դեմ ցույցին ու դիմել ցուցարարներին։
Մայիսի 13-ին հանրահավաքին են մասնակցել նաև Գերմանիայի, Չեխիայի, Լեհաստանի, Լիտվայի և Ֆինլանդիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահները։ Բունդեսթագի ներկայացուցիչ Մայքլ Ռոթը կոչ է արել ցուցարարներին չհանձնվել և դիմել իշխանություններին՝ չեղարկել ռուսական օրենքը և «վերադառնալ Եվրոպա»։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նրանց մեղադրել է Վրաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։
