Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն հերթական անգամ սպառնացել է քաղաքապետարանի աշխատակիցներին, որոնք համաձայն չեն եվրաինտեգրման դադարեցման որոշմանը և խնդրագիր են ստորագրել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 2 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 3 8 կուսակցություն. Մենք չենք մասնակցի հոկտեմբերի 4-ի ռուսական հատուկ գործողությանը
- 4 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 5 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 6 Մենք չենք ճանաչում Վրաստանի գործող կառավարությունը․ Եվրոպական խորհրդարան
«Այս օրերին պետական ծառայողների սաբոտաժի միջոցով փորձ եղավ տապալել պետական գերատեսչությունները, ինչը հեղաշրջման ծրագրի բաղկացուցիչ մասերից էր։ Մենք տեսել ենք մեկ ձեռքով գրված խնդրագրեր, որոնք շրջանառվել են։ Եթե չեմ սխալվում, քաղաքապետարանի 229 աշխատակից ստորագրել է։ Քաղաքապետարանում ունենք շուրջ 32 հազար աշխատող։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր արժանապատվորեն, պրոֆեսիոնալիզմով և ազնվությամբ ծառայում են մեր երկրին, այս քաղաքին և այս քաղաքում ապրող մարդկանց։
Սաբոտաժի փորձը, հավատացեք, անպատասխան չի մնա, իհարկե, սահմանադրության ու օրենքի շրջանակներում»,- ասել է Կալաձեն։
Քաղաքապետարանի աշխատակիցների ստորագրած խնդրագրի մեջ ասվում է, որ որոշումը, ըստ որի Վրաստանը մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չի մտցնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը, «չի համապատասխանում Վրաստանի բնակչության կողմից հայտարարված նպատակին, ինչն արտացոլվել է Սահմանադրության 78-րդ հոդվածում»։
«Մենք եղել ենք, կանք և մնում ենք հավատարիմ մեր քաղաքացիներին, սահմանադրությանը, եվրոպական արժեքներին և այն կուրսին, որն ընտրել է Վրաստանը, և մեր գործունեության շրջանակներում շարունակում ենք նպաստել մեր երկրի ձևավորմանը՝ որպես եվրոպական պետություն», - հայտարարում են քաղաքապետարանի տարբեր ծառայությունների 200-ից ավելի աշխատակիցներ։
Կախա Կալաձեն դեկտեմբերի 1-ին նույնպես արձագանքել է աշխատակիցների բողոքին։ Այն ժամանակ ասել է, որ նոյեմբերի վերջին քաղաքապետարանում հայտարարվել է վերակազմավորում և «դրա համար լավ է, ինքնալյուստրացիա է»։
Փաստաբանները բացատրում են, որ քաղաքացիական ծառայողների՝ իրենց օրինական բողոքի կամ որևէ այլ պատճառով սեփական նախաձեռնությամբ աշխատանքից ազատման դիմում գրելու ուղղակի կամ անուղղակի հարկադրանքը համարվում է քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն։
