Ներքին գործերի նախարարությունը ոստիկանի պահանջին չենթարկվելու պատրվակով վարչական կարգով ձերբակալել է մանկաբույժ Կոնստանտին Չախունաշվիլիին։ Ընտանիքի անդամներն այս մասին տեղեկություն չեն ունեցել և մոտ մեկ ժամ փնտրել են Կոնստանտին Չախունաշվիլիին, երբ Նուցուբիձեի փողոցում հայտնաբերել են նրա լքված մեքենան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Երեկոյան, երբ նա գնում էր հանրահավաքի, իր տան մոտ՝ Նուցուբիձե փողոցում, նրան անմիջապես տարել են մեքենայից։ Մենք չգիտեինք, թե որտեղից են նրան տարել։ Ուղղակի 40 րոպեից ավելի կոնտակտի դուրս չէր գալիս, գնացինք այն հետագծով, որով սովորաբար անցնում է Կոտեն ու ճանապարհին մի տեղ, որտեղ ոչ մի տեսախցիկ չկա, կայանված մեքենա գտանք։ Ամենայն հավանականությամբ, նրան առևանգել են անմիջապես փողոցից»,- «Ֆորմուլա» հեռուստաընկերության եթերում ասել է ձերբակալվածի եղբայրը՝ Դավիթ Չախունաշվիլին։
Կոնստանտին Չախունաշվիլիին տեղափոխել են Դիղոմիի մեկուսարան։
Երեկ սոցցանցում տեղեկություն էր տարածվել, որ քրեական գործերից մեկի առնչությամբ Կոնստանտին Չախունաշվիլիին այցելել են քրեական ոստիկանության աշխատակիցները և կանչել հարցաքննության։ Նա հրաժարվել է բաժին գնալ և պետք է գնար դատարան՝ մագիստրատ դատավորի ներկայությամբ հարցաքննության։ Դավիթ Չախունաշվիլին ենթադրում է, որ հենց երեկ ՆԳՆ-ն ցանկացել է ձերբակալել եղբորը։
Կոնստանտին և Դավիթ Չախունաշվիլին Instagram-ում և Facebook-ում հայտնի «Մանկաբույժ եղբայրներ» էջի հեղինակներն են։ Բացի այդ, Կոնստանտին Չախունաշվիլին նաև «Ջիուտի» շարժման անդամ է։
