Քթի կոտրվածք, ուղեղի ցնցում և մարմնի վրա բազմաթիվ կապտուկներ, այս վնասվածքներով է պանկիսցի ուսանող Բիլալ Դուիշվիլին հոսպիտալացվել այն բանից հետո, երբ ձերբակալվել է հատուկ ջոկատայինների կողմից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
21-ամյա Բիլալ Դուիշվիլին ձերբակալվել է դեկտեմբերի 4-ի լուսաբացին՝ ժամը 3-4-ի սահմաններում։ Մինչ այդ, հատուկ ջոկատայինները ջրցան մեքենաներով ու արցունքաբեր գազով ցրել են խորհրդարանի շենքի դիմաց ընթացող ցույցը։ Միաժամանակ Հանրապետության հրապարակում տեղակայվել է հատուկ նշանակության ջոկատի մեկ այլ խումբ։ Բիլալ Դուիշվիլին և նրա ընկերները ակցիայի մասնակիցների թվում են եղել, ովքեր գնացել են մետրոյի «Ռուսթավելի» կայարան։
«Այդ ժամանակ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները սկսել են ձերբակալել հանրահավաքի մասնակիցներին։ Բիլալ Դուիշվիլիին շրջապատել են 15 հատուկ ջոկատայիններ և ձերբակալել։ Ունենք մի փոքրիկ կադր, որը կտրված է հեռուստատեսության ուղիղ եթերից, որտեղ երևում է նրան գետնին գցելու պահը։ Ինչպես ինքն է ասում, հետո քաշել են ասֆալտի վրայով ու տարել կորդոն, որտեղ հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել։ Ֆիզիկականին զուգընթաց եղել է նաև բանավոր բռնություն։ Դրանից հետո նրան տեղափոխել են այսպես կոչված ֆուրգոն, որտեղ նա եղել է մի քանի հոգու հետ։ Ինչպես ինքն է ասում, տարբեր հատուկ ջոկատայիններ մտել են ֆուրգոն և հերթով հարվածել իրեն ու մյուս կալանավորներին»,- «Վրաստանի լուրերին» է պատմել է տուժողի փաստաբան, «Սոցիալական արդարադատության կենտրոնի» իրավաբան Մարիամ Կվելաշվիլին։
Հատուկ ջոկատայինները խլել են Բիլալ Դուիշվիլիի դրամապանակն ու հեռախոսը։ Մինչ օրս այս իրերից ոչ մեկը նրան չի վերադարձվել։
«Ասել են՝ ամեն ինչ գրպանից հանի։ Նա հանել է հեռախոսը, դրամապանակն ու բանալիները։ Բանալին վերադարձրել են, ասել են մեզ պետք չէ։ Դրանից հետո նա հանձնվել է պարեկային ոստիկանության աշխատակիցներին, ովքեր էլ նրան տեղափոխել են բաժիններից մեկը։ Տեսել են, որ նա գտնվում է ծանր վիճակում, արձանագրության մեջ գրել են, որ նա հայհոյում էր ոստիկանության ներկայացուցիչներին, իսկ մեկուսարանի փոխարեն նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց»,- ասում է Մարիամ Կվելաշվիլին։
Բիլալ Դուիշվիլին հինգ օր անց դուրս է գրվել հիվանդանոցից։ Նրա գործով դատավարությունը Թբիլիսիի քաղաքային դատարանում նշանակված է դեկտեմբերի 27-ին։
Փաստաբանի խոսքով՝ իրենք գործի նյութեր չեն ստացել ՆԳՆ-ից, սակայն, ամենայն հավանականությամբ, Դուիշվիլին նույնպես մեղադրվում է ոստիկանին վիրավորելու և մանր խուլիգանության մեջ։
Դեկտեմբերի 3-4-ը ՆԳՆ-ը խորհրդարանի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ վարչական կարգով ձերբակալել է 22 անձի։ Նույն ժամանակահատվածում Ռուսթավելիի պողոտայից բուժհաստատություններ են տեղափոխվել 15 տուժածներ, որոնցից 11-ը եղել են հանրահավաքի մասնակիցներ, 3-ը՝ ԶԼՄ-ների աշխատակիցներ, մեկը՝ ՆԳՆ ներկայացուցիչ։
Նոյեմբերի 28-ից Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցեր են ընթանում այն բանից հետո, երբ Վրաստանի ոչ լեգիտիմ կառավարությունը որոշեց, որ մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չի մտցնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը։ Քաղաքացիների հիմնական պահանջն է՝ անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ և ազատ արձակել ապօրինի ձերբակալվածներին։
