Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված 20 000 լարի գրավը փոխարինել է կալանքով։ Օքրուաշվիլին ձերբակալվել է հենց դատարանի դահլիճում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
«Ես չեմ վճարի գրավը։ Ես այսօր նույնիսկ մետաղական խաչ չեմ կրում, եկել եմ այնպես, ինչպես բանտում են հագնում. ես չեմ պատրաստվում իմ երեխաներին փողից զրկել ինչ-որ մեկի քմահաճույքների պատճառով», - ասել է Իրակլի Օքրուաշվիլին։
Նրան գրավի դիմաց ազատ են արձակել «Վրացական երազանք» խորհրդարանում ստեղծված ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։ Գրավը պետք է վճարվեր 30 օրվա ընթացքում։ Այս ժամկետը լրացել է մայիսի 8-ին, որից հետո դատախազությունը դիմել է դատարան՝ նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելու համար։
Օքրուաշվիլիին, այսպես կոչված, ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նիստին կանչել են մարտի 26-ին, սակայն նա չի ներկայացել։ «Հանձնաժողովի» նախագահ Թեա Ծուլուկիանին դիմել է դատախազություն։ Իրակլի Օքրուաշվիլիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով, որը ենթադրում է Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի պահանջը չկատարելը։ Այս արարքը պատժվում է տուգանքով, կամ ազատազրկմամբ՝ մինչև մեկ տարի ժամկետով, կամ պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով։
Մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ դատարանը գրավ է կիրառել․ «Փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներ Նիկա Մելիայի (50 000 լարի), Նիկա Գվարամիայի (30 000 լարի) և Զուրաբ Ջափարիձեի (20 000 լարի) նկատմամբ։ «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներ՝ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի նկատմամբ (50 000 - 50 000 լարի): «Միացյալ ազգային շարժման» անդամ Գիվի Թարգամաձեի նկատմամբ (10,000 լարի), «Ստրատեգիա Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեի նկատմամբ (50,000 լարի):
Փետրվարի 5-ին «Վրացական երազանք» կուսակցությունը միակուսակցական խորհրդարանում ստեղծեց քննիչ հանձնաժողով՝ 2003-2012 թվականներին «Ազգային շարժման» կառավարության և դրա պաշտոնյաների գործունեությունը ուսումնասիրելու համար։ Այսպես կոչված քննիչ հանձնաժողովը գլխավորում է Թեա Ծուլուկիանին։ «Վրացական երազանքը» ցանկանում է արգելել «Ազգային շարժումը» և այլ ընդդիմադիր կուսակցություններ, որոնք չեն ճանաչել 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հրաժարվել են մանդատներից և պահանջում են նոր ընտրություններ անցկացնել։
