Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարում է, որ Սալոմե Զուրաբիշվիլիի այցը Ստրասբուրգ, որի ընթացքում նա պետք է ելույթ ունենար Եվրոխորհրդարանում, հետաձգվել է Վրաստանի կառավարության կողմից համաձայնության արհեստականորեն ձգձգվող գործընթացի պատճառով։ Կառավարությունը հերքում է մեղադրանքը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Վրաստանի նախագահը որոշել է հետաձգել իր ամենակարևոր այցը Ստրասբուրգ, քանի որ նախագահը կարծում է, որ դա պետք է քայլ լինի դեպի ապաբևեռացում, այլ ոչ թե հակառակը։ Եվրոխորհրդարանին ուղղված ուղերձը և Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչների հետ հանդիպելու հնարավորությունը պետք է հնարավորինս օգտագործվի մեր թեկնածուի կարգավիճակի ամրապնդման համար, և այդ պատճառով ելույթի համար հարմար ժամանակը կընտրվի Եվրոխորհրդարանի նախագահի հետ միասին»,- ասված է նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։
Կառավարության աշխատակազմը պարզաբանում է, որ այն տեղեկությունը, թե կառավարությունն արհեստականորեն ձգձգել է համաձայնություն տալու գործընթացը, ինչն էլ դարձել է այցի հետաձգման պատճառ, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Ըստ աշխատակազմի, նախագահը բանավոր համաձայնություն է ստացել Ստրասբուրգ նախատեսվող այցի վերաբերյալ մարտի սկզբին՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ։
«Կառավարության և նախագահի աշխատակազմի միջև ընթանում էր աշխատանքային գործընթացը և տեխնիկական մանրամասների ճշգրտումը։ Նախագահի աշխատակազմից կառավարության աշխատակազմին ուղղված վերջին, պարզաբանված նամակը ստացվել է ապրիլի 12-ին, իսկ հաջորդ օրը՝ ապրիլի 13-ին, գրավոր համաձայնություն է ուղարկվել Ֆրանսիայի Հանրապետություն՝ ապրիլի 17-19-ին Ստրասբուրգ աշխատանքային այցի վերաբերյալ։
Նաև Վրաստանի նախագահին գրավոր համաձայնություն է ուղարկվել Մեծ Բրիտանիա և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն աշխատանքային այցի վերաբերյալ։ Այստեղ նշում ենք, որ նախագահի՝ մարտի 13-16-ը Ֆրանսիայի Հանրապետություն և Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի դեպքում կառավարության աշխատակազմը մարտի 13-ին հավանություն է տվել մարտի 10-ին նախագահի աշխատակազմից ստացված գրությանը։ Ըստ այդմ, կառավարության աշխատակազմն անմիջապես տվել է իր համաձայնությունը թե՛ նախորդ այցելությունների դեպքում, թե՛ նշված այցի հետ կապված»,- նշում են կառավարությունից։
Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթը Եվրոխորհրդարանում նախատեսված էր մարտի 18-ին։ Զուրաբիշվիլին այս տեղեկությունը հայտնել է մարտի 31-ին՝ Վրաստանի խորհրդարանին տարեկան զեկույցը ներկայացնելիս։ Նրա խոսքով՝ ինքը պետք է Ստրասբուրգ մեկներ Եվրոխորհրդարանի նախագահի հրավերով։
Այս թեմայով՝
Նախագահն ասում է, որ նորմալ շփվում է բոլոր նախարարների հետ, բացի վարչապետից
