Ձյան առատ տեղումների պատճառով Իմերեթիի շրջանի մոտ 150 գյուղ կտրված է արտաքին աշխարհից, մոտ 30 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին հայտարարել է պետական լիազոր Լևան Զալկալիանին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Այս պահի դրությամբ 149 գյուղ փակված է։ Էլեկտրաէներգիա չի մատակարարվում շուրջ 30 հազար բաժանորդի, ինչպես նաև բնական գազի մատակարարումը դադարեցվել է 237 բաժանորդի համար։ Կան որոշ մունիցիպալիտետներ, որտեղ դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնական գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է»,- ասել է Զալկալիանին։
Ըստ պետական լիազորի, առավոտից 148 միավոր տեխնիկա մաքրում է ճանապարհները։
Ձյան առատ տեղումները խնդիրներ են ստեղծել արևմտյան Վրաստանում, հատկապես Գուրիայում, Աջարիայում, Իմերեթիում և Սամեգրելոյում։ Որոշ գյուղերում ձյան ծածկը հասնում է երկու մետրի։ Փակված գյուղերի բնակչության մի մասը մնացել է առանց լույսի, բնական գազի, ջրի, խնդիրներ կան նաև սննդի և դեղորայքի մատակարարման հետ կապված։
Աղետը Գուրիայում մարդկային կյանք է խլել։ Օզուրգեթիի մունիցիպալիտետի Կոնչկատի գյուղում մոտ 60 տարեկան տղամարդը փորձել է օգնել իր հարևանին տան տանիքը մաքրել, երբ տանիքը փլուզվել է և բետոնե սալիկն ընկել է նրա վրա։
Գուրիայի մունիցիպալիտետներում ձյունը քանդել և վնասել է տասնյակ տներ։
Արևմտյան Վրաստանում փետրվարի 21-ից առատ ձյուն է տեղում։ «Վրացական երազանքի» կառավարությունը երեկ՝ փետրվարի 25-ին, որոշում է կայացրել Պաշտպանության ուժերին ներգրավել աղետից տուժածներին օգնելու գործընթացում։ Մինչ այդ, մարդկանց օգնելու համար, կամավորների խումբ էր ստեղծվել։
