«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր դեսպանը, որը շուտով կփոխարինի Քելի Դեգնանին, կգործի «այլ կերպ», և ապագայում չի լինի «բևեռացման ֆինանսավորում, վիրավորական հայտարարությունների և հայհոյանքների խրախուսում»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
- 5 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
Կոբախիձեն լրագրողներին մեկնաբանել է խորհրդարանական մեծամասնության մաս կազմող «Ժողովրդի ուժը» շարժման վերջին հայտարարությունը։ «Ժողովրդի ուժը» մեղադրել է դեսպան Դեգնանին «հակազգային, հակաեկեղեցական և ագրեսիվ լիբերալ-ֆաշիստական կազմակերպություններին» աջակցելու և ֆինանսավորելու մեջ։ «Ժողովրդի ուժի» տեղեկություններով՝ հունիսի 17-ին, երբ բռնի խմբերը հարձակվել են Լիբերալ ակադեմիայի երիտասարդական ճամբարի վրա, «Դեգնանը տրանսպորտային միջոց է ուղարկել Բորջոմի և վախեցած «Գիրչիի» քաղաքացիական ակտիվիստներին հեռացրել դեսպանատանը պատկանող միկրոավտոբուսներով»։
«Չեմ ուզում մտնել այս թեմայի մեջ, այդ թվում՝ այն պատճառով, որ դեսպանը շուտով փոխվելու է»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն՝ չբացառելով «Ժողովրդի ուժի» հայտարարությունը։
«Ես չեմ ուզում խոսել անցյալի մասին։ Ինձ համար գլխավորն այն է, որ ապագայում այլևս չի լինի բևեռացման աջակցություն, բևեռացման ֆինանսավորում, մենք պետք է կենտրոնանանք սրա վրա՝ ոչ թե դեսպանի գնահատականի վրա, ով արդեն լքում է իր պաշտոնը, այլ պետք է նայենք առաջ և հուսանք, որ ապագայում չի լինի բևեռացման ֆինանսավորում, բևեռացման խրախուսում, վիրավորական հայտարարությունների խրախուսում: Ես մեծ հույս ունեմ, որ դեսպանն ապագայում այլ կերպ կգործի, մենք պետք է այս հույսը ունենանք նոր դեսպանի տեսանկյունից»,- ասել է Կոբախիձեն։
2020 թվականի հունվարի 29-ից Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնող Քելի Դեգնանի ժամկետը շուտով կլրանա։ Նախագահ Ջո Բայդենը նոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբին Դաննիգանի թեկնածությունը։ Ռոբին Դաննիգանը ծառայում է որպես ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալը: Նախկինում նա եղել է Ավստրիայում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը և փոխդեսպանը։ Տարբեր ժամանակներում նա զբաղեցրել է էներգետիկայի բյուրոյի փոխօգնականի պաշտոնը և աշխատել Վիետնամում, Չիլիում, Թուրքիայում, Կուբայում և Սալվադորում՝ ԱՄՆ դեսպանատներում։
Այս թեմայով՝
4 առաջնահերթություն, որոնց շուրջ կաշխատի Ռոբին Դաննիգանը Վրաստանում դեսպան նշանակվելու դեպքում
