Թբիլիսիում 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն մեծ չափերով տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումները։ Մասնավորապես՝ M3 (ավտոբուս, 5 տոննայից ավելի), N2 (բեռնատար, 3․5-ից 12 մինչև տոննա) և N3 (բեռնատար, 12 տոննայից ավելի) կատեգորիաների տրանսպորտային միջոցների համար՝ 08:00-11:00 և 17:00-20:00 ժամանակահատվածում կարգելվի երթևեկել կոնկրետ փողոցներով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ արգելքը կգործի միայն այն հատվածներում, որտեղ պիկ ժամերին մեծ հոսքեր են լինում, իսկ տեղաշարժը կապված է որոշակի դժվարությունների հետ։
«Այս սահմանափակումը չի վերաբերում շաբաթ և կիրակի օրերին, աշխատանքային օրենսգրքով նախատեսված տոներին և օգոստոս ամսին։ Կարծում ենք, որ օգոստոսը պետք է ազատ լինի տեղաշարժի համար, քանի որ սովորաբար քաղաքն այս ժամանակահատվածում համեմատաբար ազատ է, բնակչությունը մեկնում է արձակուրդ, և, հետևաբար, այս բացառությունը կարելի է թույլ տալ»,- ասել է Կալաձեն։
Դրա հետ մեկտեղ՝ նոր կանոնակարգը չի տարածվի հետևյալ տրանսպորտային միջոցների վրա․
- հասարակական տրանսպորտ,
- տրանսպորտ, որն անհրաժեշտ է արտակարգ, ինչպես նաև կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող դեպքերը վերացնելու համար (շտապ օգնություն, փրկարար ծառայություն, հրշեջ, տարհանման տրանսպորտ և այլն),
- մունիցիպալ կամ պետական ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար անհրաժեշտ տրանսպորտ,
- աշակերտների և ուսանողների տեղաշարժի համար անհրաժեշտ տրանսպորտ,
- տուրիստական գործունեության իրականացման համար անհրաժեշտ տրանսպորտ,
- օպերատիվ-որոնողական գործունեություն իրականացնող անձ,
- բետոնախառնիչ մեքենա,
- 08:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում նավթամթերք տեղափոխող տրանսպորտային միջոց,
- 08:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում բաշխիչ գործունեության համար նախատեսված տրանսպորտային միջոց։ Այս կատեգորիայի համար բացառությունը կգործի միայն մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը։
Երթևեկության նոր կանոնը խախտելու համար տրանսպորտային միջոցների սեփականատերերը կտուգանվեն 1000 լարիով, իսկ կրկնվելու և հաջորդ խախտումների համար՝ 3000 լարիով։
«Այսօր մայրաքաղաքում շատ ծանր վիճակ է պիկ ժամերին տեղաշարժվելու առումով, ինչին մեծապես նպաստում են մեծ չափերով մեքենաները։ Ես չեմ վերադառնա պատճառների բացատրությանը։ Նշված որոշումը որոշ չափով կնպաստի խնդրի լուծմանը»,- ասել է Կախա Կալաձեն։
