Թբիլիսիի քաղաքապետարանի և Արդարադատության նախարարության միջև ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր, որը նախատեսում է Թբիլիսիի տարածքի ընտրված տարածքներում հողերի գրանցման համակարգային նախագծի իրականացում։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
- 5 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
Կալաձեի խոսքով, այսօր Թբիլիսիի տարածքում կան բազմաթիվ չգրանցված հողատարածքներ, որոնց վրա ոչ մունիցիպալիտետը, ոչ այլ շահագրգիռ անձինք չեն կարող գրանցել սեփականության իրավունք։
«Մայրաքաղաքը ներգրավված չի եղել այս ծրագրում, որն իրականացվում է արդարադատության նախարարության կողմից ողջ երկրում։ Ըստ այդմ, մենք հուշագիր ենք ստորագրել, որը հնարավորություն կտա լուծել նշված խնդիրը։ Ծրագիրը կիրականացնի Հանրային ռեգիստրը, իսկ դրա ֆինանսական աջակցությունն ամբողջությամբ կտրամադրի Թբիլիսիի քաղաքապետարանը։ Ըստ այդմ, նշված նախագծի շրջանակներում սեփականության իրավունքի գրանցումը կիրականացվի ամբողջությամբ անվճար։
Ծրագրի արդյունքում ընտրված տարածքներում կգրանցվի հազարավոր քաղաքացիների սեփականության իրավունքը՝ հիմք ընդունելով սեփականության իրավունքը և արդար սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև կամայականորեն զբաղեցրած հողամասերի կարգավիճակը։ Խոսքն ավելի քան 27 հազար հողամասի մասին է,- ասել է Կալաձեն։
Հողամասերի համակարգային գրանցման նախագիծը փուլ առ փուլ կիրականացվի և կավարտվի մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։ Կալաձեի խոսքով, այս փուլում ընտրվել են մի քանի խնդրահարույց վայրեր՝ Դիդգորին, Հին Վեձիսը, Դիղոմին, Կվեսեթին, Բեթանիան, Ծղնեթին, Ախալդաբան, Կիկեթի-Սաղորիսին, Կոջորին, Ծավկիսին, Շինդիսին և Տաբախմելան։
