Հայաստանն ու Եվրոպական միությունը պաշտոնապես երկխոսություն են սկսել վիզաների ազատականացման շուրջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 5 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
- 6 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
«Սա Հայաստանի հետ շարժունակության և համագործակցության խորացման մեր հանձնառության հստակ դրսևորումն է։ Սա քայլ առաջ է դեպի Հայաստանի և ԵՄ ժողովուրդներին մերձեցնելու մեր ընդհանուր նպատակը և ճանաչում է Հայաստանի ջանքերը՝ ամրապնդելու ԵՄ-ի հետ կապերն ու ընդհանուր արժեքները»,- ասել է սեպտեմբերի 9-ին Երևան ժամանած Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկխոսության մեկնարկն անվանել է «կարևոր պահ» Երևանի և Բրյուսելի երկկողմ հարաբերություններում։
«Ուրախ եմ, որ մեր հարաբերություններում շոշափելի փոփոխություններ կան։ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցություններ են սկսվում, որոշում է կայացվել աջակցել Հայաստանին Եվրոպայի խաղաղության մեխանիզմի միջոցով, ինչը մենք բարձր ենք գնահատում»,- ասել է Փաշինյանը։
Մարգարիտիս Սխինասի հետ հանդիպմանը նա հիշել է անցյալ տարվա ելույթը Եվրոպական խորհրդարանում, որտեղ ասել էր, որ Երևանը ցանկանում է այնքան մոտ լինել Եվրոպական միությանը, որքան հնարավոր է համարում Եվրամիությունը։ Վարչապետի խոսքով՝ դրանից հետո Հայաստանում շարունակվում են քննարկումները երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորության շուրջ։
«Սա հեշտ հարց չէ, բայց այն դարձել է Հայաստանի քաղաքական օրակարգի մաս։ Հարկավոր է մանրամասն և համակողմանի մոտենալ այս թեմային։ Այստեղ կարևոր կլինի լսել Եվրամիությունից մեր գործընկերների դիտարկումներն ու խորհուրդները»,- ասել է Փաշինյանը։
Երկխոսության նպատակն է վերջնականապես վերացնել ԵՄ կարճաժամկետ այցերի ժամանակ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պարտավորությունը։ Դրա իրականացման նախադրյալը Հայաստանի իշխանությունների կողմից բարեփոխումների իրականացումն է։ Եվրահանձնաժողովի կարծիքով՝ երրորդ երկրների փորձը ցույց է տալիս, որ երկխոսությունը բազմամյա գործընթաց է լինելու և կիրականացվի ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցությամբ։
«Գործընթացի առանցքում լինելու է արժանիքների և առաջընթացի վրա հիմնված մոտեցումը, հետևապես գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի։ Բոլոր հենանիշները պետք է ամբողջությամբ բավարարվեն մինչև ԵՄ խորհրդի և Եվրոպական խորհրդարանի կողմից մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման մասին վերջնական որոշման ընդունումը»,- ասված է ՀՀ կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
