ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ մարտի 26-ին, երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթաց սկսելու մասին» օրենքը։ Օրենքի ընդունմանը կողմ է արտահայտվել 64 պատգամավոր, դեմ՝ 7։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկել։
Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի խոսքով՝ օրենքն արտահայտում է հայ ժողովրդի կամքը, և այս պահին Եվրոպական միությանն անդամակցելու դիմում չի քննարկվում։ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ առաջիկա ամիսներին նախատեսվում է հաստատել գործընկերության նոր օրակարգ, որը կներառի կարճ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողություններ Եվրոպական միության հետ հետագա մերձեցման համար։
Օրենքի նախագծի նախաձեռնողը «Ժողովրդավարական ուժերի հարթակ» քաղաքացիական նախաձեռնությունն էր, որը երկու ամսում հավաքել է 60 հազար ստորագրություն։ 2025 թվականի հունվարի 9-ին օրենքի նախագիծը քննարկվել և հաստատվել է ՀՀ կառավարության նիստում, որից հետո այն ուղարկվել է Ազգային ժողովի քննարկմանը։ Այն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրոպական միությանն անդամակցելու հարցում «որոշում կարող է կայացվել միայն հանրաքվեի միջոցով»։
Փետրվարի 12-ին պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել օրինագծին: Մարտի 24-ին Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ փաստաթղթում որոշ խմբագրական փոփոխություններ են կատարվել։ Մասնավորապես, նախաբանից հանվել է «Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը» ձևակերպումը։ Օրենքի փոփոխված տարբերակում ասվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը»:
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը համեմատել է «Տիտանիկի համար տոմս գնելու հետ»։ Նա ասել է, որ օրինագծի հեղինակներն ի սկզբանե պետք է ներառեին կետ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին։ «Եվրոպական միությունը և Եվրասիական տնտեսական միությունը միմյանց հետ անհամատեղելի են, հետևաբար օրինագիծն այս երկրին ընտրության առաջ է դնում»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։
