Ադրբեջանի Միլի Մեջլիսում (Խորհրդարան) տեղի է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը։ Սահմանադրության և Ղուրանի վրա երդվելուց հետո Ալիևը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Հետպատերազմյան շրջանում մենք ցույց տվեցինք մեր սկզբունքային դիրքորոշումը բոլոր հարցերի վերաբերյալ։ Միջնորդների և հայկական կողմի հետ բազմաթիվ հանդիպումներում հայտարարվել է, որ բոլոր պարտավորությունները պետք է կատարվեն։ Կապիտուլյացիայի ակտում ամեն ինչ հստակ մատնանշված է։ Որոշ պարտավորություններ կատարվեցին՝ հարկադրանքի տակ, վախից։ Սակայն ժամանակի ընթացքում մենք ականատես եղանք մեր նկատմամբ հերթական տարածքային պահանջներին։
Մենք իրավացիորեն պահանջել ենք բոլոր պայմանների և պարտավորությունների կատարումը։ Այդ պարտավորությունները ստորագրվել են հենց Հայաստանի կողմից։ Դրանց թվում, առաջին հերթին, կային պարտավորություններ՝ կապված Ադրբեջանի տարածքից անօրինական զինված խմբավորումների դուրսբերման, Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ճանապարհային կապի հետ։ Երեք տարի է այս հարցը չի լուծվում։
Հայաստանը կարծես թե մոռացել է Ղարաբաղի երկրորդ պատերազմի հետևանքները։ Միգուցե ինչ-որ մեկը նրանց խրախուսել է չկատարել այդ պարտավորությունները»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ որքան էլ Հայաստանը ունենա հովանավոր՝ ոչ ոք չի կարող կանգնեցնել Ադրբեջանին.
«Մենք պահանջներ չունենք Հայաստանի տարածքների նկատմամբ, թեև իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ Մեզ անհիմն պնդումներով շանտաժի ենթարկելը թանկ կարժենա, և դա բոլորը կարող են տեսնել: Բանակի ստեղծման գործընթացը շարունակվելու է։ Այսօր էլ մեր պետական բյուջեի ամենամեծ ծախսը ռազմական ծախսերն են։
Ալիևը հավելել է, որ փետրվարի 7-ին՝ նախագահական ընտրությունների օրը, Ղարաբաղի Խանքենդի քաղաքում (հայ՝․ Ստեփանակերտ) քվեատուփը գցած քվեաթերթիկը պարզապես քվեաթերթիկ չէր. «դա հայ անջատողականների դագաղի վերջին մեխն էր»:
Երեկ՝ փետրվարի 13-ին, հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Ներքին Հանդում տեղի ունեցած բախման հետևանքով 4 հայ զինվոր է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։ Կողմերը միմյանց են մեղադրել կրակ բացելու մեջ։ Սա առաջին խոշոր բախումն էր անցած տարվա սեպտեմբերից ի վեր, երբ Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղում և հայտարարեց ինքնիշխանության վերականգնման մասին։ Երեկվա միջադեպից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Ադրբեջանը մտադիր չէ դադարեցնել հակամարտությունը։
Ադրբեջանը և Հայաստանը երկու պատերազմ են մղել Լեռնային Ղարաբաղում՝ 1990-ականներին և 2020 թվականի աշնանը։ 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմը, որը երկու կողմերից խլեց ավելի քան 6 500 կյանք, ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ կնքված համաձայնագրով։ Բաքուն այն ժամանակ վերականգնեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրա հարակից տարածքների զգալի մասի վրա։
