Հատուկ նշանակության ջոկատը հեռացնում և բերման է ենթարկում Թբիլիսիում խորհրդարանի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցներին։ Նրանք պարբերաբար ցուցարարների դեմ օգտագործում են ջրցան մեքենաներ և այսպես կոչված գազի պարկուճներ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
Մյուս կողմից, երիտասարդները պիրոտեխնիկա են նետում ոստիկանների ուղղությամբ և բարիկադներ են տեղադրել։ Ռուսթավելիի պողոտայում ներկա են նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ։
«Եվս մեկ դաժան գիշեր Թբիլիսիում։ Ոչ լեգիտիմ իշխանությունն օգտագործում է անօրինական միջոցներ՝ լռեցնելու վրացիներին, ովքեր ամուր կանգնած են իրենց սահմանադրական, եվրոպական ընտրության օգտին», - արձագանքել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընթացիկ իրադարձություններին։

Լուսանկարը © REUTERS/Irakli Gedenidze
Ժամը 00:37-ի դրությամբ ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն հայտարարել է, որ խորհրդարանի հարևանությամբ հանրահավաքի մասնակիցների բողոքն ամբողջությամբ դուրս է եկել «Հավաքների և ցույցերի մասին» օրենքով նախատեսված շրջանակից և դարձել ամբողջովին բռնի։
«Հավաքվածները զանգվածաբար խախտում են հասարակական կարգը։ Հանրահավաքի մասնակիցները պիրոտեխնիկա են նետել օրենսդիր մարմնի շենքի ուղղությամբ։ Բացի այդ, օգտագործելով քարեր և տարբեր առարկաներ, վնասել են խորհրդարանի ճակատային և կողային ճակատներում գտնվող աշխատանքային սենյակների պատուհանները։ Նաև օրենսդիր մարմնի մեջ հրկիզող առարկաներ են նետվել, ինչի հետևանքով խորհրդարանի շենքի մի քանի սենյակներում հրդեհ է բռնկվել, որն այս պահին մարվել է։
Հանրահավաքի մասնակիցները նաև վնասել են օրենսդիր շենքի պաշտպանիչ ամբարտակները, պարբերաբար փորձում են վնասել խորհրդարանի մուտքի դարպասը և ներխուժել բակ։ Բռնի խմբերը տարբեր առարկաների կիրառմամբ արհեստական պատնեշներ են կանգնեցրել մայրուղու վրա և վնասել քաղաքապետարանին պատկանող գույքը։
Բացի այդ, հանրահավաքի մասնակիցների կողմից նետված պիրոտեխնիկայի կիրառման արդյունքում Ներքին գործերի նախարարության մեկ աշխատակից այրվածքներ է ստացել ընթացիկ հանրահավաքի ժամանակ»,- ասել է Դարախվելիձեն։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» (ՎԵԻԱ) Ներքին գործերի նախարարությանը մեղադրում է կեղծիք տարածելու մեջ։ Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ հանրահավաքի մասնակիցների մեծ մասն իր բողոքն արտահայտել է խաղաղ, և ոստիկանական ուժերն իրավունք չունեին ցրելու ցույցը։

Արդեն երրորդ գիշերը Ռուսթավելիի պողոտայում քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանքի» որոշման դեմ, ըստ որի Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չի մտցնի մինչև 2028 թվականի վերջը։
Բողոքի առաջին երկու օրերի ընթացքում ՆԳՆ-ն ձերբակալել է բողոքի ակցիայի 150 մասնակցի։ Ոստիկանությունը դաժանորեն բռնության է ենթարկել քաղաքացիներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
