ՆԳ նախարարությունը Թբիլիսիի 5 տարբեր գիշերային ակումբներում ուշ գիշերին հատուկ գործողություն է իրականացրել, ինչի արդյունքում խարդախության և շորթման մեղադրանքով ձերբակալվել է 15 մարդ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Թեյմուրազ Կուպատաձեի խոսքով՝ գիշերային ակումբներում օտարերկրյա քաղաքացիներից գումարներ են շորթվել։
«Ձերբակալվածներն օտարերկրյա քաղաքացիներից խաբեությամբ, հոգեբանական և տարբեր բռնի մեթոդներով գումար են շորթել։ Պատվիրված ապրանքների հաշիվը բերելիս մեկ զրո են ավելացրել։ Օրինակ, երբ հաճախորդները պատվիրել են 300 լարիի ապրանքներ, վճարման ժամանակ բերել են 3000 լարիի կտրոն»,- ասել է Կուպատաձեն հատուկ գործողության ժամանակ լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Գործի նյութերի համաձայն՝ եթե հյուրը հրաժարվել է վճարել գումարը, գիշերային ակումբի աշխատակիցները նախ հոգեբանական ճնշում ու սպառնալիքներ են գործադրել նրանց նկատմամբ, ապա ֆիզիկական բռնության ենթարկել։
«Նրանք ունեին կազմակերպված խումբ, որը ղեկավարում էր բոլոր հինգ ակումբները։ Ձերբակալությունները շարունակվում են, և հնարավոր է բացահայտվեն նոր անձինք»,- նշել է Կուպատաձեն։
Գործը քննվում է Քրեական օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են խարդախությանը և շորթմանը։ Հանցագործությունները պատժվում են մինչև 10 տարի ազատազրկմամբ։
