Հակակոռուպցիոն բյուրոն Facebook սոցիալական ցանցում գովազդի համար կծախսի 30 000 լարի, որը կազմում է մոտ 10 000 դոլար։ Պետական գնումների գործակալությունը բավարարել է բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլիի դիմումը պարզեցված գնումների իրականացման վերաբերյալ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Կուպրաշվիլիի խոսքով՝ Հակակոռուպցիոն բյուրոյի մասին իրազեկվածությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է գովազդել ֆեյսբուքյան պաշտոնական էջը և դրանում տեղադրված նորությունները։
«Գնման նպատակն է լուսաբանել 2025 թվականին Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոյի կողմից նախատեսված աշխատանքային հանդիպումները ինչպես Վրաստանում, այնպես էլ տարբեր երկրներում։ Հակակոռուպցիոն հարցերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված կոնֆերանսներն ու նախագծերը նույնպես պետք է լուսաբանվեն»,- բացատրում է Կուպրաշվիլին։
Նամակում նշվում է, որ Facebook-ն ունի ամենամեծ թվով օգտատերեր Վրաստանում, այդ իսկ պատճառով նպատակահարմար է ավելացնել նշված ցանցի միջոցով տարածվող տեղեկատվության հասանելիությունը, ավելի շատ օգտատերերի ներկայացնել այս կամ այն թեմայի վերաբերյալ տեղեկատվություն, որը տրամադրվում է գովազդի օգտագործման միջոցով։
Բյուրոն գնումները պետք է իրականացնի աստիճանաբար՝ 2025 թվականի հունվարի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարը 2024 թվականի սկզբին դիմել էր պետական գնումների գործակալություն նույն հիմնավորմամբ։ Դեռ այն ժամանակ գործակալությունը թույլտվություն էր խնդրում Facebook-ում գովազդի համար ծախսել 30 հազար լարի։
Հակակոռուպցիոն բյուրոն ստեղծվել է 2022 թվականի վերջին, որի ղեկավարը նշանակվում է վարչապետի կողմից 6 տարի ժամկետով։ 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Ռաժդեն Կուպրաշվիլին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան»-ը և «Ընտրիր Եվրոպա»-ն, ինչպես նաև նրանց առաջնորդներին ու հիմնադիրներին ճանացեց որպես «հայտարարված ընտրական նպատակ ունեցող սուբյեկտներ»։ Կուպրաշվիլին վարչապետ Իրակլի Կոբախիձեի հորդորից հետո ստիպված եղավ չեղարկել իր որոշումը քննադատության պատճառով։
Խորհրդարանական ընտրություններից հետո Հակակոռուպցիոն բյուրոն սահմանափակել է պաշտոնյաների գույքային հայտարարագրերի հասանելիությունը։ Ըստ «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի» տեղեկատվության՝ 2010 թվականից ի վեր առաջին անգամ հանրությունը հասանելիություն չունի հայտարարագրերի կայքին։ Բյուրոն այս հարցը չի պարզաբանել։
