Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատավորները Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին և պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուին ձերբակալելու օրդեր են տվել։ Նրանք կասկածվում են ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Դատախազության պահանջով կալանավորման երկու օրդեր է տրվել։ Նախաքննական պալատը որոշել է, որ ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ Շոյգուն և Գերասիմովը պատասխանատու են ռուսական ռազմական ուժերի կողմից Ուկրաինայի էլեկտրական ենթակառուցվածքի վրա իրականացված հրթիռային հարձակումների համար, առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2023 թվականի մարտի 9-ը։ Դատարանի տվյալներով՝ այս ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի տարբեր վայրերում հարձակումներ են իրականացրել բազմաթիվ էլեկտրակայանների և ենթակայանների վրա։ «Ենթադրյալ հարվածներն ուղղված են եղել քաղաքացիական օբյեկտներին»,- նշել է դատարանը։
Օրդերների բովանդակությունը գաղտնի է վկաներին պաշտպանելու և հետաքննությունն ապահովելու համար:
2023 թվականի գարնանը Հաագայի տրիբունալը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային նույնպես ձերբակալության օրդեր է տվել։ Սրա պատճառը ուկրաինացի երեխաների հարկադիր տեղափոխումն էր Ռուսաստան։
Ռուսաստանը Միջազգային քրեական դատարանի կողմ չէ և չի կատարում նրա պահանջները։ Միաժամանակ, ցանկացած երկիր, որը վավերացրել է դատարանի հիմնադիր փաստաթուղթը՝ «Հռոմի ստատուտը», պարտավոր է ձերբակալել հետախուզվողներին, եթե նրանք հայտնվեն իրենց տարածքում։ Բացի Ռուսաստանից, Հաագայի դատարանի իրավասությունը չեն ճանաչում Ադրբեջանը, Բելառուսը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն և Թուրքիան։ Հայաստանը Հռոմի ստատուտին միացել է անցյալ տարի։
