Գորիում ընթացող ձյուդոյի չեմպիոնների լիգայում, ծանր քաշային կարգում վրացի ձյուդոիստ Գուրամ Թուշիշվիլին հաղթել է աշխարհի տասնակի և օլիմպիական կրկնակի չեմպիոն ֆրանսիացի Թեդի Ռայներին։ Արդյունքում վրացական «Մեբրձոլի» ակումբը առաջ է անցել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենից»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
«Ես երջանիկ եմ: Թեդի Ռայներին հաղթելը յուրաքանչյուր ծանր քաշայինի երազանքն է: Ես ինձ ավելացրի նրանց ցուցակում ու շատ ուրախ եմ»,- հաղթանակից հետո ասել է Թուշիշվիլին, ով 2018 թվականին նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։
Գուրամ Թուշիշվիլին և Թեդի Ռայները միմյանց հետ հանդիպել են նաև 2017 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում։ Այն ժամանակ հաղթանակը տարավ ֆրանսիացի ձյուդոիստը։
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Գորիի սպորտի պալատում ընթանում է Եվրոպայի ակումբային առաջնությունը։ Չեմպիոնների լիգայում մրցում են տղամարդկանց և կանանց 15 ակումբներ։ Տղամարդկանց ակումբներից կան երեք վրացական, երկու ֆրանսիական և մեկ սերբական, իսպանական և հունական ակումբներ։ Առաջնությունը նվիրված է վրացի լեգենդար ձյուդոիստ Շոթա Չոչիշվիլիի հիշատակին։ Հաղթող ակումբը որպես մրցանակ կստանա 12 հազար եվրո։
