Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի աստիճանը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 3 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 4 Դատարանը Նիկա Գվարամիայի նկատմամբ կալանք է կիրառել
- 5 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 6 Ակտիվիստ Նինո Դատաշվիլին ձերբակալվել է դատարանի մանդատուրիի վրա հարձակվելու մեղադրանքով
Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով սահմանափակումներ են գործում Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհի Գոմի-Սաչխերե հատվածում, որտեղ արգելված է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Առատ ձյան պատճառով Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ավտոճանապարհին արգելվում է կցորդով և կիսակցորդով ավտոմեքենաների երթևեկությունը։
Ձյան և սպասվող ձնահոսքի վտանգի պատճառով Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ավտոճանապարհի Կորշա-Բիսո հատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների տեղաշարժը։
Քութայիսի (Ծղալտուբո շրջադարձ)-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլ ավտոճանապարհի Մելե-Լասդիլ հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Նույն ավտոճանապարհի Ճվելիերի-Մելե հատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։
Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլ ավտոճանապարհի Ջվարի-Ուշգուլի հատվածում արգելվում է կցորդների, կիսակցորդների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը։ Խաիշի-Ուշգուլի հատվածում թեթև տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է հակասողանքային շղթաներով։ Ամենագնաց մեքենաների (երկու և ավելի շարժման կամուրջներով) տեղաշարժն ազատ է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 6-ից արևելյան Վրաստանում, 7-ից՝ Արևմտյան Վրաստանում մինչև փետրվարի 8-ի առավոտ սպասվում են տեղումներ, առատ ձյուն, լեռներում և բարձրադիր վայրերում մառախուղ և բուք, ծովում 3-4 բալանոց փոթորիկ, ավտոճանապարհներին մերկասառույց, իսկ լեռնային շրջաններում կա ձնահոսքի վտանգ:
