«Մենք մեր անհնազանդություն ենք հայտնում մշակույթի նախարարության քաղաքականությանը, որը կրում է ոչ ժողովրդավարական, սովետական, հակապետական բնույթ։ Ըստ այդմ, մենք չենք ընդունում նոր տնօրենին, ով կողմ է քվեարկել «ռուսական օրենքին» ընդդեմ վրաց հասարակության։ Մենք չենք ճանաչում գրական կյանքին և գործընթացներին խորհրդային մեթոդներով միջամտությունը»,- ասված է վրացի գրողների, թարգմանիչների, հրատարակիչների և գրական ոլորտում զբաղված մարդկանց կողմից՝ «Գրողների տան» տնօրենի պաշտոնում խորհրդարանի պատգամավոր Քեթևան Դումբաձեի նշանակումից հետո տարածած հայտարարության մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Սեպտեմբերի 4-ից Վրաստանի գրողների տան ղեկավարը կլինի «Վրացական երազանք» կուսակցության անդամ Քեթևան Դումբաձեն։ Համապատասխան հրամանն արդեն ստորագրել է մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին։ Դումբաձեն, ով մարտին սատարել է խորհրդարանական մեծամասնության կողմից առաջին ընթերցմամբ ընդունած «Գործակալների մասին» ռուսական օրենքը, «Գրողների տան» ղեկավարի պաշտոնում կփոխարինի Նատա Լոմոուրիին։
Հայտարարությունը ստորագրողներն իրենց աջակցությունն են հայտնում Նատա Լոմոուրիին և նշում, որ «Գրողների տան» հիմնադրման օրվանից նա «իր թիմով ստեղծել և իրականացրել է վրաց գրականության և ընդհանրապես վրացական մշակույթի համար կարևորագույն նախագծերը»։
«Նման կարևոր կառույցի ղեկավարին ազատելն ու նոր ղեկավարի նշանակումը՝ առանց ոլորտում աշխատող մարդկանց հետ խորհրդակցելու, նեղ կուսակցական տեսլականով ու փակ դռների ետևում, բոլորովին անհամատեղելի, անընդունելի և աներևակայելի վիրավորական է ցանկացած բանական մարդու համար։
Երբ մշակույթի նախարարը չի կարողանում զրուցել գրական դաշտի ներկայացուցիչների հետ, ցանկություն չունի գալ գրողների տուն, գնահատել ու ճանաչել իր աշխատակիցների տասը տարվա ահռելի աշխատանքը, կորցնում է իր լեգիտիմությունը։
Նախարարի կայացրած որոշումը՝ կուսակցական պատկանելության հիմքով «Գրողների տան» նման կառույցի ղեկավար ընտրելու և միանձնյա նշանակելու մասին, կտրականապես անընդունելի է։ Դա խորհրդային տոտալիտար ավանդույթի նողկալի արտահայտությունն է և վնասում է վրացական մշակույթի համար կենսական նշանակություն ունեցող միջազգային հարաբերությունները։
Պահանջում ենք գրողների կողմից նշանակված աշխատանքային խմբի հետ ստեղծել հանձնաժողով, որը կընտրի Գրողների տան տնօրենի թեկնածուին և կմշակի կառավարման խորհրդի նոր փաստաթուղթ՝ Գրողների տան աշխատանքներին ապագայում անհատական և կուսակցական որոշումներով միջամտելուց խուսափելու համար»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։
