Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ղրիմի միջազգային հարթակի առաջին խորհրդարանական գագաթաժողովում հանդես է եկել առաջարկով, որպեսզի ստեղծվի նմանատիպ ձևաչափեր՝ նպաստելու օկուպացված Աբխազիայի դեօկուպացիային։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 4 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 5 FTM. «Իմեդի»-ի սեփականատեր Իրակլի Ռուխաձեի չորս բիզնեսները գրանցված են Նիդերլանդներում
- 6 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
«Մենք պետք է մեր ձևաչափը՝ Ղրիմի հարթակի ձևաչափը, ելակետ դարձնենք այլ հումանիտար և դիվանագիտական հարթակների համար, որոնք կնպաստեն երբեմնի նվաճված տարածքների դեօկուպացիային՝ Մերձդնեստրից և Աբխազիայից մինչև հյուսիսային տարածքներ», - ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ռուսական ագրեսիայի ներուժն ամբողջությամբ կկործանվի, երբ Ուկրաինայի դրոշը բարձրացվի իր արժանի տեղում՝ Ղրիմի քաղաքներում և գյուղերում. «Ղրիմի վերադարձը կլինի իրական խաղաղության վերականգնում։ Ղրիմը պետք է ազատվի Ռուսաստանի կողմից որպես պլացդարմ օգտագործվելուց: Այդ ժամանակ աշխարհը կզգա, որ այլևս կորուստներ չեն լինի, և մարդիկ կզգան, որ աշխարհն ավելի ապահով կդառնա»:
Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Ինալ Արձինբան արձագանքել է Զելենսկու հայտարարությանը և նրան մեղադրել «բացահայտ սադրանքի» մեջ։ Ինչպես ասել է Արձինբան, իրենք Աբխազիայում «պատմական ընտրություն» են կատարել, և բացարձակապես անհեռանկարային է փորձել Աբխազիան ընդգրկել որևէ ձևաչափում, որը կենթադրի դե ֆակտո հանրապետության քաղաքական կարգավիճակի փոփոխություն։
«Աբխազիայի Հանրապետությունը հաստատակամորեն մտադիր է գնալ իր պետականության ամրապնդման և զարգացման ճանապարհով՝ չնայած դրսի բոլոր սադրանքներին», - ասել է դե ֆակտո արտաքին գործերի նախարարը։
Ղրիմի միջազգային հարթակի առաջին խորհրդարանական գագաթնաժողովը տեղի է ունենում Խորվաթիայում։ Դրան մասնակցում է նաև Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, փոխխոսնակ Արչիլ Թալակվաձեն և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
Պապուաշվիլիի խոսքով, ինչպես Ուկրաինան, այնպես էլ վրաց ժողովուրդը տեսել է Ռուսաստանի անողոք ներխուժումը 2008-ին և 1990-ականների սկզբին: Նրա խոսքով, Վրաստանի փորձը տալիս է առնվազն երեք դաս, որոնցից մեկը միջազգային հանրության միասնության և համերաշխության պահպանման անհրաժեշտությունն է, քանի դեռ ամբողջությամբ չի վերականգնվել Ուկրաինայի և այլ երկրների տարածքային ամբողջականությունը, որը խախտել է Ռուսաստանը։
«Հակառակ դեպքում Ռուսաստանը չի դադարեցնի իր ռազմական արկածախնդրությունները իր հարևանությամբ և նրա սահմաններից դուրս... Մենք կանգնած ենք ուկրաինացի ժողովրդի կողքին, թեև Վրաստանն ինքնին էկզիստենցիալ վտանգի առաջ է, քանի որ մեր պատմական շրջանները վաղուց օկուպացված են Ռուսաստանի կողմից: Վրաստանի աջակցությունն Ուկրաինային անվերապահ է և մշտական»,- գրել է Շալվա Պապուաշվիլին Twitter-ում։
Այս թեմայով՝
Մենք ցուցադրելու ենք ուժ Վրաստանում, վրացիներին պետք է փրկենք. Արեստովիչ
