41-ամյա զինծառայող Իրակլի Ափրիամաշվիլիի ինքնասպանության գործով ձերբակալվել է երեք մարդ՝ մահացածի աշխատակիցները։ Դատախազության տվյալներով՝ նրանք մեղադրվում են խմբակային բռնության և ինքնասպանության հասցնելու մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Գործի նյութերի համաձայն՝ քննությամբ պարզվել է, որ զինծառայողներն իմացել են մեղադրյալի ընկերոջ կնոջ հետ իրենց աշխատակցի անձնական նամակագրության մասին, ինչի պատճառով որոշել են հաշվեհարդար տեսնել աշխատակցի հետ և պատժել նրան։
Դատախազության տվյալներով՝ հունվարի 11-ին մեղադրյալները հանդիպել են Իրակլի Ափրիամաշվիլիին Գորիի շրջանի Ախալշեն գյուղում գտնվող նրա տանը և ֆիզիկական բռնության են ենթարկել վերջինիս՝ ստիպելով խոստովանել կատարած արարքը և այս տեղեկության բացահայտմամբ սպառնացել են զինվորական մասում ոչ պաշտոնական արձագանք տալ կատարվածին։
«Երեք մեղադրյալների կողմից սպառնալիքների և դաժան վերաբերմունքի պատճառով նախաքննության այս փուլում պարզվել է, որ տուժողը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ ավելի ուշ նրան հայտնաբերել են կախված վիճակում»,- հայտնել են դատախազությունից։
Իրավապահները զինվորներին ձերբակալել են փետրվարի 15-ին։ Դատախազությունը դիմել է դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու համար։ Գերատեսչության տվյալներով՝ հետաքննությունը շարունակվում է։
Իրակլի Ափրիամաշվիլիի ողբերգական մահվան մասին տեղեկությունը հունվարի 12-ին հաստատել է դատախազությունը։ Հրապարակված հայտարարության մեջ նշվում էր, որ 1982 թվականին ծնված կապրալ Իրակլի Ափրիամաշվիլին արձակուրդում էր։ Նրան հայտնաբերել են Ախալշենի գյուղի մերձակայքում՝ Գորիի իր փաստացի բնակության վայրի մոտ՝ անտառում կախված վիճակում։
